Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում, որ նա արժանի մենթոր չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Past.am

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook_ի իր էջում գրառում է  արել, որտեղ զուգահեռներ է անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մարկոս Ավրելիուսի գաղափարախոսության միջեւ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» եւ մյուսների մասին

Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր մտքերը՝ ընդ որում դրանց հիմնական նպատակը ոչ թե գրվածքը ընթերցողին հանձնելն էր, այլ Հռոմում տարածված հայտնի պրակտիկայի համաձայն՝ նա դա անում էր իր բնավորությունը «շտկելու եւ բուժելու», ինքնատիրապետման եւ ինքնակատարելագործման համար։ Բավական հետաքրքիր է նրա խորհրդածությունների առաջին հատվածը, որտեղ հերթով թվում է այն առաքինությունները, որոնք ստացել է իր ուսուցիչներից, պապից, Հռոմի կայսրերից։

Օրինակ, Անտոնինուս Պիուս կայսրից սովորել էր խորհրդակցությունների ժամանակ ուշադիր ու համբերությամբ գործերը քննել, այլ ոչ թե հարցերը հապճեպ փակել՝ բավարարվելով եղած պատկերացումներով։

Մի շատ կարեւոր գաղափախոսություն կա Ավրելիուսի գործունեության հիմքում՝ այն ինչ նա ստացել է իր մենթորներից  (արժեբանական ուսուցիչներ) եւ այն ինչ ինքն է փոխանցում՝ արդեն որպես մենթոր եւ պետության ղեկավար։
Այս առումով ուզում եմ որոշ համեմատականներ տանել ՀՀ այսօրվա ղեկավարի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում, որ նա կամ արժանի մենթոր չի ունեցել, իսկ եթե նույնիսկ ունեցել է՝ վերցել է իր մենթորներից ոչ թե առաքինությունները, այլ նրանց թուլությունները։ Այսինքն՝որպես պետության ղեկավար ինչ է ինքը փոխանցում իր թիմին եւ մարդկանց, ովքեր հետեւում են իրենց վարչապետին։ Այսպես՝

1. Նիկոլ- «գիտնական»

Եթե Ավրելիուսը համարվում էր ստոիցիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել Հայաստանում քաղաքականության մեջ նոր ուղղության՝ հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Պարոն Փաշինյանին պետք է արժանին մատուցել, նա որակապես նոր մակարդակի է հասցրել հայհոյանքը՝ թույլ տալով, որ այն դառնա մարդկանց արտահայտման հիմնական ձեւը, մտնի մարդկանց ընտանիքներ, եւ իհարկե դառնա նոր իշխանության պահպանման գոյաբանական հիմքը: Սա այնքան լուրջ ձեռքբերում էր (անհասկանալի դիպվածով բացակայում էր վարչապետի 100 ձեռքբերումների շարքից), որ անգամ ներկայիս իշխանության ընդդիմախոսները վերցրեցին ու սկսեցին օգտագործել։ Վարչապետը կարող է հպարտանալ, որ այն գործնականում աշխատող գիտություն է, այնքան, որ նույնիսկ օգտագործվում է իր դեմ։ «ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր-հայր» եզրույթը հիրավի արժանի հավելում է կենսագրությանը։

2. Նիկոլ- «Հավասարակշռված/Խոհեմ»

Եթե Ավրելիուսը իր պապից ժառանգել էր անվրդովություն, իսկ ստոիկներից` սովորել կայունություն, ապա այն, ինչ կարող է Նիկոլ Փաշինյանը փոխանցել իր թիմակիցներին այն է, որ իր ցանկացած որոշում հեղհեղուկ է, չի ենթարկվում տրամաբանական եւ դիալեկտիկական որեւէ կանոնի, այն կախված է նրա տրամադրությունից ու ցասման աստիճանից։ Եթե շատ նեղն ես, ապա կարող ես բղավել, ձեռքերդ այս ու այն կողմ տանել եւ արտաբերել Սաշիկ կամ Քոչարյան մոգական անունները՝ պարտադիր նախադասության մեջ օգտագործելով «հեղափոխություն», «թալանչի», «այլեւս երբեք» «նախկին» բառերը։
Ու վերջ՝ բոլորը կապրեն լավ, խնդիրներ էլ չեն լինի, իսկ աշխատավարձերն էլ կլինեն տասնյակ անգամ շատ։
Այդ հեղհեղուկությունն ու անհավասարակշռությունն է պատճառը, որ ավելի պարադոքսալ իշխանություն, քան սա է, չի եղել։
Մի կողմից այն ամենամերժող իշխանություն է։ Անցած տարվանից մերժում են Սերժին, հիմա մերժում են Հրայր Թովմասյանին , երբեմնի հերոս Վանեցյանին, կիսահերոս Օսիպյանին եւ բոլորին բոլորին։

Միեւնույն ժամանակ այս իշխանությունը ամբողջովին հիմնված է նախկին իշխանության ներկայացուցիչների մասնագիտական ունակությունների վրա։ Կառավարության կազմին հպանցիկ հայացք նետելիս պարզ է դառնում, որ ամբողջական քաոս չի տիրում միայն այն ոլորտներում, որի պատասխանատուները նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներն են՝ Ատոմ Ջանջուղազյան, Տիգրան Խաչատրյան, Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Արթուր Ջավադյան եւ այլք։( Արթուր Դավթյանին չեմ նշում, որովհետեւ ինքը ամբողջությամբ համապատասխանում է «նոր» իշխանության չափանիշներին): Բայց հոգ չէ, վարչապետը շուտով քայլ առ քայլ կհրաժարվի պրոֆեսիոնալներից եւ, օրինակ, Դավիթ Տոնոյանի փոխարեն կնշանակի մեկին, ով ընդամենը արագ քայլքից չի վախեցել, իսկ օրինակ Ջանջուղազյանի փոխարեն՝ ընդամենը բազմապատկման աղյուսակը իմացող մեկին։

2.1 Նիկոլ- «Թիմային»

Նիկոլ Փաշինյանը սովորեցնում է, որ ԲՈԼՈՐԻն կարելի է օգտագործել եւ դեն նետել՝ անկախ նրանից իրենք ովքեր են։ Ամուլսա՞րն է առջեւում, հոգ չէ՝ կա Տիգրան Ավինյան, որին կարելի է «զոհաբերել» ՝ գոնե հրապարակային դաշտում, կա՞ ՍԴ խնդիր, հոգ չէ՝ կա Արարատ Միրզոյան, որին կարելի է «զոհաբերել» հակասահմանադրական տեքստ արտասանելու պարտականություն վրան դնելով։ Եվ բազում-բազում պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնք օրը մի հոգեցունց միտք կարող է արտահայտեն ու զբաղեցնեն հանրությանը՝ խայտառակ անելով իրենք իրենց։ Եվ իհարկե կա «լուսավոր ընդդիմություն», որը առանձին իրական լուսավորներին հանած, իշխանության տրամաբանական շարունակությունն է, բայց վարչապետը նրանց էլ ըստ արժանվույն չի գնահատում, ինչքան էլ այդ մարդիկ իր համար «լուսավոր» նախագծեր են բերում ու «նախկինների» դեմ կռիվ տալիս։

3. Նիկոլ-«Ճշմարտախոս»

Եթե Ավրելիուսը իր կայսր եղբորից որդեգրել էր անսասան սեր դեպի ճշմարասիրություն եւ շիտակություն, ապա Փաշինյանը իր թիմակիցներին եւ քաղաքացիներին ամեն օր գործնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է ամեն օր ստել եւ լինել անպատասխանատու ցանկացած հայտարարությունում։ Իհարկե չկա որեւէ իշխանություն, որ երբեւէ չի ստել, սակայն Փաշինյանի ստի մշտական ուղեկիցներն են պարզունակությունը եւ, համոզմունքը, որ քո արտաբերած, որեւէ միտք երբեւէ չի ստուգվելու։ Դա է պատճառը, որ վարչապետի մոտ թյուր տպավորություն է, որ կարելի է մի բան խոսել Վաշինգտոնում ( եթե իհարկե հանդիպում տան), մեկ այլ բան՝ Բրյուսելում եւ տրամագծորեն հակառակը՝ Մոսկվայում։ Ու վստահ լինել, որ նրանց բոլորին էլ «կֆռռացնես» ու դե «հլը տեսնենք ինչ կլինի»։ Կամ, օրինակ, կարելի է 100 ձեռքբերումների մեջ ասել, որ նախորդ տարվա համեմատ Երեւանի բյուջեում նախատեսել են հավաքել 10 միլիարդ ավել գումար ու հերիք չի դա հավաքել են, մի բան էլ իրենք իրենց գերազանցել են ու հավաքել 2 միլիարդ ավել, բայց թքած ունենալ, որ նույն Երեւանի կայքում իրենք գրել են, որ պլանավորել են ընդամենը 2.8 միլիարդ ավել հավաքել։
Մի կողմից ասել, որ դատարանները անկախ են, մյուս կողմից՝ դրանք շրջափակել, խրախուսել հրաչ-վաչեներին, աննաներին՝ դանիբեկյան եւ ոչ միայն, դանիելյանարմեններին, տարիներ շարունակ խոսել օլիգարխ- մոնոպոլիստներից, հիմա՝ դարձնել նրանց հիմնադրամին փող տվող խոշոր սեփականատեր։ Իսկ ես ու իմ պես շատերը իր ձեռամբ դառնանք «թալանչի» «նախկին ռեժիմից» եւ այլն։

Այսքանից հետո միայն մնում է հավատալ ու հուսալ, որ առաջիկա հաջորդ իշխանությունում չեն լինի այն մարդիկ, ում մենթորը եղել է Նիկոլ Փաշինյանը։

Հ.Գ. Օրերս պաշտոնի կարիք ունեցող մի նախկին պաշտպան հաշիվ էր արձանագրել՝ «Նիկոլ Փաշինյան ։ նախկիններ» տրամաբանության մեջ՝ ունակ չլինելով գիտակցել, որ իրական հաշիվը գնում է «Նիկոլ Փաշինյան ։ Հայաստան» տրամաբանությամբ։ Հաշիվն էլ 2։0՝ ի վնաս Հայաստանի։ Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ, բայց ի տարբերություն ինքնագոլերի հեղինակների, դրանից հրճվանք է ապրում։

Հ.Գ.Գ. Չգիտեմ պաշտոնավարումից հետո Փաշինյանը Հեգել ու Կանտ կկարդա, թե ոչ, բայց հուսով եմ գոնե հիմա կկարդա Ռենե Դեկարտ, ով գոյության համար թիվ մեկ նախապայմանը համարում էր մտածելը, իսկ մտածելու համար՝ կասկածելը։ Սակայն հուսով եմ ՝ նա երբեմն կասկածի տակ կդնի ոչ թե իր շրջապատի մարդկանց, այլ իր իսկ որոշումները՝ մտքում պահելով Էմիլ Ֆագեի՝ «Անձեռնհասության պաշտամունքը» աշխատանքում արտահայտած հայտնի միտքը, որ իմաստունը կասկածում է հաճախ, տգետը՝ երբեմն, մոլագարը՝ երբեք։

2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև