Բողոքի ակցիա կառավրության շենքի մոտ. Զոհված զինծառայողների մայրերը պատրաստ են հացադուլ անել (ուղիղ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության մոտ բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը: Այստեղ է նաև Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Վերջինս հայտարարեց, որ ընթացիկ տարվա հունվարից մինչև այսօր մի քանի դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են:
«Վերջին դիմումը գրել ենք Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո, որ մեր զինվորները ոչնչի համար են զոհվել: Մենք գրություն ենք գրել 6-րդ ամսին, որ զոհվածների մայրերը պահանջում են իրենց որդիներին: Դիմումը մնաց անպատասխան: Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ գիտենք, մենք գումարի ձեւն էլ գիտենք, մենք տվել ենք ամենաթանկը, կորցնելու որևէ բան չունենք: Եթե կառավարությունը նման որոշում է կայացնում Մարտի 1-ի դեպքերով, թող «Սասնա ծռերի» գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն, բանակում զոհված տղաների ընտանիքներին էլ պետք է տան: Վանաձորում հայտարարեց, որ փողի խնդիր չունեն: Մենք էլ ասում են՝ տվեք մեր բալեքին, թոր մեզ պահեն, կամ էլ էտ գումարը տվեք, թող մեր ժողովուրդը պահի»,- նշեց Խաչատրյանը:
Նա նշեց, որ իրենք ակնկալում են, որ կառվարության այսօրվա նիստում որոշում կկայացվի եւ բոլոր զոհվածներին կհատկացվի 30 մլն դրամ: «Եթե նման որոշում չկայացվի, մենք պատրաստ ենք նստել հացադուլի եւ նստացույցի»:
Այս պահին Մարգարիտա Խաչատրյանը նստել է կառավարության շենգի գլխավոր մուտքի դռան մոտ՝ փակելով ճանապարհը, եւ ոստիկանների՝ ճանապարհը բացելու հորդորին անհաղորդ է մնում՝ կրկնելով իր պահանջները: