«Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մ. Խաչատրյանը անժամկետ հացադուլի նստեց կառավարության շենքի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը անժամկետ հացադուլի նստեց կառավարության շենքի մոտ: Ոստիկանների առաջարկը, որ տեղափոխվի եւ նստի աթոռին, Խաչատրյանը մերժում է. «Իմ որդին հողում է, ես իրենից լավը չեմ, կնստեմ գետնին»:
Նրա խոսքով, այս պահին կառավարության շենքի մոտ են գտնվում իր ղեկավարած կազմակերպության շատ քիչ անդամներ. «Ամեն տեղիկ մեկ- երկու մարդ եմ կանչել: Չեմ ցանկացել այստեղ հավաքել հինգ – վեզ հազար մարդ: Միշտ դեմ եմ եղել ու չեմ թողել, որ սեւազգեստ մայրերը դուրս գան փողոց ինչ-որ պահանջով: Ես այստեղից չեմ գնա, իսկ սեւազգեստ մայրերը կարող են հերթափոխով գան մոտս մնան: Ցանկցած քաղաքացի հացադուլ անելու իրավունք ունի, հո թեւերիցս չեն քաշելու գցեն»:
Հիշեցնենք, որ Զինվոր համակարգող խորհրդի անդամները ակնկալում են, որ կառվարության այսօրվա նիստում որոշում կկայացվի եւ բոլոր զոհվածներին կհատկացվի 30 մլն դրամ: