Այսօր «Մարտակերտի փրկիչ»-ը կդառնար 30 տարեկան (տեսանյութ)
Սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 28.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եղանակը Հայաստանում Ավտովթար Երեւանում. «Երեւան սիթիի» հարեւանությամբ բախվել են Opel-ները Մամուլի շենքում հրդեհի դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ․ Ռուբեն Սաթյան․ «Մեդիա պաշտպան» Այսօր «Մարտակերտի փրկիչ»-ը կդառնար 30 տարեկան (տեսանյութ) Արարատ գյուղում «ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ Սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ. Արգամ Աբրահամյան Չինական ծագմամբ կենդանական մթերք և հումք չի ներկրվի Հայաստան` արգելված է ՈՒՂԻՂ․ Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» Հրդեհ՝ «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում. այրվել են «Howo» բեռնատարը Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի եւ յուրաքանչյուր անձի. Գարեգին Բ «Փաշինյանն էլ իմ սենյակում սուրճ է խմել, հիմա ինչ, շողոքորթե՞լ եմ իրեն». Շարմազանով Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան Գեղարքունիքում թունավորման նախանշաններով 11 քաղաքացի տեղափոխվել է Ճամբարակի ԲԿ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող «EFSE MEETING 2019» համաժողովին: Միջազգային ֆինանսական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչների ու ներդրողների քննարկման առարկան եղել է միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման
հեռանկարները: 

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարների և բանկի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված Ոչ ֆինանսական ծառայությունների մասին:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ներին ֆինանսական ծառայություններ տրամադրելուց, բացի, արդեն 5 տարի է, որ մատուցում է նաև ոչ ֆինանսական ծառայություններ:

Բանկն այժմ 13 տարբեր թեմաներով անվճար դասընթացներ է իրականացնում՝ օգնելով ՓՄՁ-ներին բարելավել իրենց բիզնեսի կառավարումը, խթանել վաճառքները, ավելի արդյունավետ դարձնել մարքեթինգային գործողություններն ու առհասարակ՝ օգնում է նրանց իրենց բիզնեսում ձևավորել կառավարման նոր մշակույթ: Մենք բարձր ենքգնահատում մեր գործընկերների վստահությունը և հպարտ ենք նրանց բոլոր ձեռքբերումներով»,-իր խոսքում նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը: 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.-ին` միկրո, փոքր ևմիջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով:

website by Sargssyan