Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ով ում կա­րիքն ավե­լի շատ ունի

АНАЛИТИКА

Հայաստանում ներքաղաքական գործընթացների զարգացումը ակտիվ շրջափուլ է թևակոխել: Քաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է դիրքավորվել ակտիվ զարգացումներին ընդառաջ։ Եվ իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր ցանկանում են խաղալ մերձիշխանական դաշտում:

Խնդիրն այն է, որ իշխող ուժի՝ ՔՊ-ի մարդկային և պրոֆեսիոնալ որակները չեն բավարարում վարչապետին, մամուլում էլ բազմիցս գրվեց, որ վարչապետը դժգոհություն է հայտնել իշխող ուժի պատգամավորների աշխատանքից: Քանի որ ՔՊ-ի ներսում չի ձևավորվել այն կորիզը, որի վրա կարող է հենվել վարչապետը, քաղաքական դաշտի որոշ կուսակցություններ փորձում են ծառայություններ մատուցել վարչապետին այս կամ այն հարցում և փոխարենը վայելել իշխանության հովանավորությունը:

Այսպիսի դիրքորոշում որդեգրած քաղաքական ուժերը նպատակ ունեն Փաշինյանին ապացուցել, որ իրենք քաղաքական պայքարի մեծ փորձ և ներուժ ունեն ու կարող են մեծապես օժանդակել վարչապետին իշխանությունը պահելու հարցում: 

Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել վերջին շրջանում հատկապես ՀԱԿ-ի, «Սասնա ծռերի» և «Լուսավոր Հայաստանի» ակտիվացումն ու ագրեսիվ պահվածքը: Այս երեք ուժերը ցանկանում են տարբեր ուղղություններով սատարել վարչապետի քաղաքական «կուրսը»:

ՀԱԿ-ը իշխանություններին հիմնականում սատարում է ՍԴ կազմը փոխելու և Մարտի 1-ի գործին իշխանություններին հաճո ընթացք տալու հարցում:

 Եվ պատահական չէ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ՍԴ-ի մոտ ակցիաներ են կազմակերպում, իրենց հայտարարություններում ամեն կերպ ցանկանում են ցույց տալ, որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։ 

Մամուլում նաև լուրեր տարածվեցին, թե վերջերս ՀԱԿ-ը փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում որոշվել է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը և հասնել նրան, որ իրենց թեկնածու Վահե Գրիգորյանը կարգվի ՍԴ նախագահ։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա նրանց ակտիվացումն այս օրերին ևս նկատելի է։ 

Ուշագրավ է, որ «Սասնա ծռերը» ոչ միայն պաշտոնապես ընդունելության արժանացան վարչապետ Փաշինյանի կողմից, այլև քաղաքական խորհուրդներ տվեցին վերջինիս՝ «նախկին իշխանությունների կողմից սպասվող ռևանշը կանխելու» ուղղությամբ։ 

Այսպիսի իրավիճակում լիովին բնական է, որ «Սասնա ծռերը» դրական են գնահատում վարչապետի՝ գրեթե յուրաքանչյուր կարևոր քայլ, այդ թվում, անշուշտ, ԱԱԾ տնօրենի և հատկապես ոստիկանապետի պաշտոնանկությունները, սակայն «ձեռքի հետ» դրանք համարում ոչ բավարար։

«Լուսավոր Հայաստանը» ևս ցանկանում է վերստին արժանանալ վարչապետի բարեհաճությանը։

Եվ այդ պատճառով էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, իսկ ամիսներ անց վերջապես խորհրդարանում շրջանառության մեջ դրվեցին այն երկու օրենսդրական նախագծերը, որոնց համաձայն ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոններն այսուհետ լինելու են քաղաքական, և պարտադիր չի լինելու, որ նրանք նշանակվեն համակարգի ներսից։ 

Առաջին ընթերցմամբ այս նախագծերի ընդունումից հետո «ընդդիմադիր» լուսավորները ոչ միայն փորձում են հիմնավորել իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, այլև դարձյալ «ձեռքի հետ» քննադատում են նախկին իշխանություններին։ 

 

Կարճ ասած՝ «Լուսավոր Հայաստանը» անում է այն, ինչ պետք է աներ ՔՊ-ն և այդպիսով պատշաճ ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, սպասում է, որ նշված նախագծերը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեն խորհրդարանի կողմից, նոր կատարի ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների նշանակումը։

Իշխանությունների համար ամենաբարդ խնդրի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցի լուծումը դեռևս առջևում է, ուստի ներկա պահին Փաշինյանը ՀԱԿ-ի, «Սասնա ծռերի» և «Լուսավոր Հայաստանի» աջակցության կարիքն ավելի շատ ունի, քան նրանք՝ Փաշինյանի։

Դրա համար էլ այս ուժերը իրենց աջակցության համար մեծ գին կարող են պահանջել վարչապետից՝ ընդհուպ կադրային նշանակումներ և այլն։ Սակայն երբ վարչապետի համար անցնեն դժվարին ժամանակները, վերջինս կփորձի թուլացնել այս կուսակցությունների ազդեցությունը, քանի որ նրանք այլևս պետք չեն լինի իրեն։ Բայց այն ժամանակ արդեն դա կարող է շատ դժվար լինել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Скрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении