Վիճակագրական կոմիտեի նախագահի դրամական միջոցներն ավելացել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 11 085 049 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ստեփան Մնացականյանի 2018 թվականի տարեկան հայտարարագրից
Ըստ ներկայացված տվյալների՝ Ս. Մնացականյանի եկամուտների վերոնշյալ հանրագումարը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 9 747 875 ՀՀ դրամ և 1 337 174 ՀՀ դրամ:
Բացի եկամուտների հանրագումարից, ներկայացված են նաև տվյալներ՝ դրամական միջոցների մասին:
2018թ. հարկային տարվա սկզբում Ստեփան Մնացականյանի դրամական միջոցները կազմել են 33 500 000 ՀՀ դրամ և 17 500 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար կազմելով 35 500 000 ՀՀ դրամ և 25 000 ԱՄՆ դոլար: Հավելենք, որ 2017թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ս. Մնացականյանի եկամուտների հանրագումարը կազմել էր 8 217 006 ՀՀ դրամ:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ