Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ահ­ռե­լի մո­լո­րու­թյուն, որն ար­դեն իսկ Հայաս­տա­նի տնտե­սու­թյան հա­մար դար­ձել է կոր­ծա­նա­րար

МЕЖДУНАРОДНОЕ

eurasia.expert-ը ««Ֆինանսական քաղց». ինչու արևմտյան գործընկերները չեն շտապում ներդրումներ կատարել Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին մեկ տարի ինն ամիսը Հայաստանի համար խտացած էր էքստաօրդինար երևույթներով:

Ժամանակի այդ կարճ հատվածում տեղավորվել են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են երկրի՝ խորհրդարանական կառավարման անցումը, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, ապա նրա հրաժարականը և վարչապետի պաշտոնում, որպես «ժողովրդական վարչապետ», նախկին լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ընտրվելը: Այս ամենը կոչվել է «թավշյա հեղափոխություն»:

Արդյոք դա հեղափոխություն էր, թե ուղղակի իշխանության մեխանիկական փոխանցում մի խմբից այլ խմբին, ներկայումս այնքան էլ հետաքրքրություն չի ներկայացնում: 

Հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին այդ իրադարձությունների առաջացրած տնտեսական բաղադրիչի սահքը: Ինչպես հայտնի է, փողը սիրում է կայունություն:

 

«Թավշյա հեղափոխության» ընդդիմախոսներն ինչպես առաջ, այնպես էլ հիմա նշում են, որ երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունները բերելու են և բերում են տնտեսական ստագնացիայի՝ երկրից կապիտալի արտահոսքի և ուղղակի ներդրումների կրճատման:

Եվրասիական տնտեսական բանկի և Հայաստանի վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները փաստում են, որ հետհեղափոխական Հայաստանը ներդրողների համար առավել գրավիչ չի դարձել: 

Ընդ որում, ներդրումների կրճատման պատճառ է նաև բնապահպանական հարցերի հետ կապված «Lydian Armenia» ընկերության՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի կանգ առնելը:

Սա ոչ միայն դադարեցրել է ընկերության ներդրումային հոսքը, որն, ի դեպ, արդեն իսկ կազմել էր 350 միլիոն դոլար, այլ նաև վնասել է Հայաստանի իմիջին, որպես գրավիչ ներդրումային երկիր, քանի որ բնապահպանների մի խումբ փակել է հանք տանող ճանապարհները, իսկ իրավապահները ոչ մի բան չեն ձեռնարկում: 

Փաշինյանը, ստանալով իշխանություն, անկեղծորեն հավատացած էր, որ «թավշյա հեղափոխությունը» վերածելով Հայաստանի բրենդի՝ այցեքարտի, կարող է երկրի տնտեսություն բերել ներդրումներ և ապահովել տնտեսական կայծակնային աճ

Սակայն իրականում դա ահռելի մոլորություն էր, որն արդեն իսկ Հայաստանի տնտեսության համար դարձել է կործանարար: Հեղափոխությունը բացասաբար է անդրադարձել տնտեսության վրա՝ կապիտալը փախչում է երկրից, իսկ ներդրումները կրճատվում են: Փաշինյանը արդեն հասկացել է, որ Ամուլսարի հարցում սխալ է գործել:

Անգամ Ամուլսարը մի կողմ թողնելով էլ, ընդհանուր առմամբ, պարզ է, որ ներդրողները չեն շտապում Հայաստան գալ: 

Բացի դա, չնայած Արևմտյան երկրները և ԱՄՆ-ը ողջունում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, բայց չեն շտապում ավելացնել երկրին տրվող ֆինանսական օգնությունը: 

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին, բայց միայն, այսպես կոչված, «Բոլթոնի պլանի» իրագործման դեպքում, որը նախատեսում է ԼՂՀ-ում տարածքային զիջումներ ադրբեջանա-թուրքական ճանապարհների ապաշրջափակման և արևմտյան ներդրումների ստացման փոխարեն:

 Փաշինյանը որոշել է այդպես էլ անել, բայց դրա համար պետք է, որ առաջին հերթին 2020 թվականին Արցախում ընտրությունների ժամանակ ընտրվի իր մարդը: Բայց դա հետո կլինի, իսկ փող արդեն հիմա է պետք: 

Բացի այս ամենը, ի՞նչ անել Ռուսաստանի հետ: Փաշինյանի իշխանության գալու ձևը անընդունելի է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵԱՏՄ այլ երկրների համար: 

 

Ռուսաստանում այդ ամենը կոչվում է «գունավոր հեղափոխություն», և չնայած Հայաստանի նոր իշխանության կողմից անմիջապես հայտարարվել էր, որ աշխարհաքաղաքական ուղղվածության փոփոխություն չի լինելու, այնուամենայնիվ, այդ հաշվով Մոսկվայի կասկածները փարատված չեն:

Ավելին, Հայաստանի վարչապետը անում է ամեն ինչ, որ խորացնի այդ կասկածները (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի նկատմաբ քրեական գործի հարուցում, Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի կալանավորում, իշխող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների արտահայտած բազմաթիվ հակառուսական հայտարարություններ և այլն):

Պետք է նշել, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն առաջացնելով, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանին չի հաջողվել Արևմուտքում և Վաշինգտոնում համապատասխան աջակցություն ստանալ: 

Սա այն իրողությունն է, որը ստիպում է երկնքից երկիր իջնել և գնահատել քո գտնվելու տարածաշրջանը, գնահատել ստրատեգիական այն դաշնակցին, որի հետ է կապված քո տնտեսական համակարգը և, ամենակարևորը, անվտանգությունը:

 Հարևան Վրաստանը «վարդերի հեղափոխությունից» հետո արտաքին քաղաքականությունում կտրուկ հրաժարվել էր բազմավեկտորությունից և ուղղություն վերցրել դեպի Արևմուտք, որի արդյունքում կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան:

Պարզ է, որ Հայաստանի դեպքում «կտրուկ շրջադարձը» կնշանակի Ղարաբաղի կորուստ, իսկ Հայաստանում նման շրջադարձի պատրաստ ուժեր, կարելի է ասել, չկան:

Հայաստանի դեպքում բազմաուղղվածությունը այլընտրանք չունի, և ներդրումների խթանում Ռուսաստանից և Արևմուտքից հնարավոր է միայն այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը դառնա բոլոր կողմերի համար կանխատեսելի, հուսալի, իր շահերը գիտակցող, ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների վրա խաղացող, այլ նրանց շփման դաշտում գտնվող երկիր: 2000-ականների սկզբին Հայաստանը գրավիչ էր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի և Արևմուտքի ներդրումների համար:

Այն ժամանակ էլ հենց տնտեսական առաջընթաց է եղել, քանի որ իշխանությունը չէր սավառնում երկնքում և բողոքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններից՝ հասկանալով, որ չնայած ԱՄՆ-ը և Եվրոպան Հայաստանի տնտեսական կարևոր գործընկերներն են, բայց ստրատեգիական գործընկերը Մոսկվան է:

Այնպես որ, ինչքան շուտ Հայաստանի ներկայիս իշխանությունը հասկանա, որ բազմաուղղվածությունը այլընտրանք չունի և Ռուսաստանի հետ ստրատեգիական գործընկերությունը կարելի է համատեղել Արևմուտքի հետ վստահություն ներշնչող հարաբերություններով, այնքան շուտ հնարավոր կլինի մեղմել երկրի ներդրումային քաղցը: 

Սակայն այն, թե երբ դա տեղի կունենա և արդյոք տեղի կունենա, շատ բարդ հարց է, և դրա պատասխանը կարող է տալ միայն Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կամո Խաչիկյան

 

 

 

В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана