Ճապոնիայում թայֆունի հետևանքով 19 անձ է տուժել և 361 թռիչք չեղարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիայի Օկինավա վարչական շրջանում Տապա անվանմամբ թայֆունի հետևանքով 17 անձ է տուժել, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտարարվել է 14 տուժածների մասին: Թայֆունի պատճառով 361 թռիչք է չեղարկվել: Օկինավա վարչական շրջանում ավելի քան 17 հազար բնակելի տուն առանց էլեկտրականության է մնացել:
Տապա թայֆունը այժմ շարժվում է դեպի երկրի հյուսիս-արևելք, իսկ կիրակի օրվա առավոտյան ժամերին անցնելու է Կյուսյու կղզու տարածքով: Նշված շրջանից արդեն իսկ անհանգստացնող լուրեր են տարածվում. ըստ տեղեկությունների` կղզու հարավային հատվածում գտնվող Միյաձակի վարչական շրջանում հզոր ալիքների պատճառով մի սերֆեր է մահացել, մեկն էլ անհայտ կորած է համարվում: Թայֆունի հզորությունը էպիկենտրոնում այժմ 970 հեկտոպասկալ է գնահատվում, առավելագույն արագությունը` վայրկյանը 35, որոշ դեպքերում` նաև 50 մետր: