ԱՄՆ-ում ամենագնացը ներխուժել է առևտրի կենտրոն և բախվել սրահներից մեկի ցուցափեղկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Իլինոյս նահանգի Շաումբուրգ քաղաքում ամենագնացը ներխուժել է խոշոր առևտրի կենտրոններից մեկը, որից հետո վարորդին ձերբակալել են:
Ինչպես հաղորդում է NYpost-ը, կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել: Վերահսկողությունից դուրս եկած ամենագնացը բախվել է առևտրի սրահներից մեկի ցուցափեղկին՝ ստիպելով ահաբեկված մարդկանց վազել այս ու այն կողմ:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Chevrolet Trailblazer մակնիշի սև գույնի մեքենան ընթանում առևտրի սրահի առաջին հարկով՝ բախվելով խանութներից մեկին:
Տեսանյութում լսվում է վախեցած մարդկանց ձայներն ու հորդորները: Վաճառականներից մեկն ասում է. «Կանգնեցրու մեքենան»: Մյուսներն ահաբեկված այս ու այն կողմ վազելիս հայտնում են, որ աչքներին չեն հավատում:
Կատարվածից հետո առևտրի կենտրոնը տարհանվել է: Ականատեսներից մեկի խոսքով՝ երիտասարդի տեսք ունեցող վարորդը «ոչ սթափ վիճակում և շփոթված» է եղել: