Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Փաշինյանը կարեւորել է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Կրթությունն ու մշակույթը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ ներկայացուցչին Զորավարժություն. Մեր հրետանավորները ճնշել եւ ոչնչացրել են հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները (ֆոտո) Գողացված գույք ունեցողները պետք է անհանգստանան. Ռուստամ Բադասյան Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է. Նիկոլ Փաշինյան (վիդեո) Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան ՈՒՂԻՂ. Ակցիա դատարանի առջև՝ ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից Խոսք կար միայն ԵՄ-ի եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով Ryanair-ին հավելյալ աջակցության մասին․ Ավինյան Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված. ՄԻՊ

Այն, որ Արմեն Գրիգորյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե, սակայն, ինքը մեղավոր չէ. Աշոտյան

Past.am

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր արտահայտել է իր քաղաքական թիմի հավաքական վախերն ու քարոզչական մանիպուլյացիաները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի եւ Հանրապետականի ուխտագնացության կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնով իր կասկածելի ծառայությունների համար Նիկոլի կողմից «պարգեւատրված» մասնագիտական պատահականությունն այսօր արտահայտել է իր քաղաքական թիմի հավաքական վախերն ու քարոզչական մանիպուլյացիաները Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի եւ Հանրապետականի ուխտագնացության կապակցությամբ։

Այն, որ տվյալ անձը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե։ Ինքը, սակայն, այդքան մեղավոր չէ։

Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր, իսկ «թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է»,–նշել է նա։

Նշենք, որ ՀՀ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` գրելով. «Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի ՀՀԿ-ականների համար»։

website by Sargssyan