ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 28.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը Նավթի գները նվազել են «Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին. ԱՊՀ երկր­նե­րի «կո­րո­նա­վի­րու­սա­յին» վի­ճա­կը Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին․ Վլադիմիր Գասպարյան «Մար­դիկ իրենց մեջ ծնված ագ­րե­սի­ան տե­ղա­փո­խում են այն կա­ռույց­նե­րին, որոնք կոչ­ված են իրենց մա­սին հոգ տա­նե­լու»

1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. տուգանքները հասնում են 100.000 ռուբլու (ֆոտո)

Past.am

Արդեն մեկ շաբաթ է հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել  են ռուս– վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ NEWS.am–ին ահազանգած բեռնատարների վարորդները նշում են, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում  հայկական բեռնատարների համար՝  մինչ  100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։

 

NEWS.am–ի հետ զրույցում Վերին Լարսում մնացած բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը հայտնեց, որ բեռնատարները մաքսային զննման ենթարկելուց հետո ռուսական մաքսային ծառության աշխատակիցները հայտարարել են, թե իբր բեռնատարները գերբեռնված են և դրա համար պետք է տուգանք վճարեն։ Հայրապետյանի պնդմամբ՝  նախկինում երբևէ նման խնդրի չեն բախվել։

 

«Արդեն հինգերորդ օրն է մեր ընկերության մեքենաները մնացել են Լարսում։ Վլադիկավկազից այս կողմ էլ չեն թողնում մոտենան սահմանին, քանի որ կուտակումներ են։ Մեր բեռնատարները 10-23 տոննա քաշով  են բեռնված,  24–ից ավելի դեպքում նոր միայն համարվում է գերբեռնված։ Մինչդեռ իրենք պատճառաբանում են, որ յուրաքանչյուր բեռնատար մեկ–մեկուկես տոննայով ավելի է բեռնված։ Ասում են գումար կտաք՝  կանցնեք. 100.000 ռուբլի ակտ են գրում, եթե մինչև 8 օրվա ընթացքում վճարենք՝ գումարի կեսը կհաշվեն, կամ տեղում կարող են վճարել 50.000 ռուբլի»,–ասաց մեր զրուցակիցը։ Հայրապետյանը հայտնեց, որ խնդրի կապակցությամբ դիմել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որտեղից պարզաբանել են, թե խնդիրը կապված է վրացկանա կողմի հետ, մինչդեռ բեռնափոխադրող ընկերության տնօրենի պնդմամբ՝ հայկական բեռնատարները դեռևս չեն հատել ռուսական սահմանը և որ մեքենաների փաստաթղթերը ռուս մաքսավորների մոտ են։

 

 

 

 

website by Sargssyan