Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան ՈՒՂԻՂ. Ակցիա դատարանի առջև՝ ի աջակցություն Նարեկ Մութաֆյանի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից Խոսք կար միայն ԵՄ-ի եւ Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով Ryanair-ին հավելյալ աջակցության մասին․ Ավինյան Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված. ՄԻՊ ԳԱԱ-ում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան Լավ լուրեր՝ Գագիկ Սուրենյանից Քրեակատարողական ծառայությունը նշում է 100–ամյակը. ներկա են Ավինյանն ու Բադասյանը ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի. Սասուն Խաչատրյան Փաշինյանն իր վրա կզգա, թե ինչ է լավ ուղղորդվող դժգոհ «քաղաքացիական հասարակությունը». «ԿՊ»

Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը

Past.am

Արցախի «Արդարություն» կուսակցությունն անդրադառնալով Հայաստնի անկախության տոնի ժամանակ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին մարզպետ կոչելու հարցին, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ հայտարարությունը՝

 

«Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը միասնական մեկ հայրենիք են, երկու պետական կազմավորումներով: Գաղտնիք չէ, որ երկու հայկական հանրապետությունով ներկայանում ենք միայն այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին, ավելի նպաստավոր դիրքեր ունենալով բանակցային գործընթացում։

 

Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այս փուլում, այն էլ Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված տոնակատարության ժամանակ ինչ-որ մեկը պետք է իրեն իրավունք վերապահի և ի լուր աշխարհի Արցախի Հահրապետության նախագահին անվանի Արցախի մարզպետ: Նման անհեռատես և անօրակարգ հայտարարությունները չեն կարող ընդունելի լինել Արցախի «Արդարություն» կուսակցության համար, քանի որ դե ֆակտո Արցախն ունի սուվերեն պետության բոլոր պետական կառուցակարգերը և կառավարման ինստիտուտները:

 

Նման իրավիճակում, առանց հաշվի առնելու հանրաքվեով և սահմանադրությամբ ամրագրած Արցախի բնակիչների կարծիքը:, այսօրինակ անպատասխանատու հայտարարություններով որևէ մեկն իրավունք չունի փորձել հերթական անգամ սեպ խրել հայկական երկու հանրապետությունների իշխանությունների ու ժողովրդի միջև:

 

Արցախի «Արդարություն» կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է հանդես գալ հայտարարությամբ և դատապարտել նման մոտեցումը, քանի որ այն չի բխում ներկայիս տեսլականից, բացի այդ, առաջացնում է անհարկի լարվածություն:

 

Արցախի «Արդարություն» կուսակցությունը բոլորին կոչ է անում հայտարարություններ անելիս լինել կոռեկտ և հաշվի առնել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում գտնվող Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներն ու դրանից բխող անցանկալի հետևանքները»:

 

website by Sargssyan