Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ով­քեր անձ­նիշ­խան հա­մա­կար­գի կա­ռուց­ման ճա­նա­պար­հին չեն են­թարկ­վում, ուրեմն, թշնա­մի են»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պարբերաբար սրվող, բայց չմեղմացող արմատական բառապաշարը, ըստ քաղաքագետ Արմեն Բադալյանի, շատ ավելի լայն պատճառ ունի:

«Հիմնական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ամբողջ համակարգն իրեն ենթարկեցնելու գործընթացն ավարտին հասցնել: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում օգտագործված բառապաշարը ու այդ վարքագիծը նորություն չէ: Սա ասֆալտին փռելու, պատին ծեփելու տրամաբանության շարունակությունն է:

Ու եթե այս բառապաշարն անցած տարի որպես PR տեխնոլոգիա լավ աշխատում էր, հիմա այդ էֆեկտն այլևս չկա: Ավելին, երբ նախկինում ասում էր՝ ժողովրդի վարչապետը կարող է ժողովրդի պահանջով հանգիստ հրաժարական տալ, մենք հիմա տեսնում ենք, որ այսօր նա ավելի է կառչած մնում իր պաշտոնին, ավելի շատ դավադիր ուժեր է տեսնում, որոնք, ըստ նրա, այս կամ այն ձևով ցանկանում են իրեն տապալել ու թույլ չտալ, որ իր «համահայկական միսիան» իրականացնի:

Սա, իհարկե, ցույց է տալիս իր հոգեկան վիճակը, ինչը բավականին դիպուկ գնահատվել էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից: 

Իսկ այդ հոգեվիճակը չի փոխվելու, որովհետև եթե անգամ մեկուկես տարի հետո նա կրկին դավադրություններ է տեսնում՝ սկսած ԱԱԾ-ից, վերջացրած՝ եկեղեցականներով, ապա նշանակում է, որ նա միշտ էլ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ դեռ անցած տարվանից անձնիշխան համակարգ կառուցելու փորձ կա, որի ճանապարհին ընդամենը մի քանի կառույց ու ինստիտուտ է մնացել, որոնք համակարգի հսկողության տակ չեն:

«Խոսքը ՍԴ-ի, Արցախի ղեկավարության և լրատվամիջոցների մասին է: Որքան ժամանակն անցնում է, իսկ նրանց ենթարկեցնելու գործընթացը հաջողություն չի ունենում, այդ վիճակն ավելի է զայրացնում, ինչն էլ անձնիշխան համակարգի ղեկավարին հատուկ հոգեբանական վիճակ է: Բացի այդ, որքան մարդն ավելի շատ է ամրապնդում իր իշխանությունը, իրեն թվում է, որ անընդհատ իր դեմ գործողություններ են փորձում անել, ոտքի տակ փոսեր են փորվում:

Իսկ նրանք, ովքեր անձնիշխան համակարգի կառուցման ճանապարհին իրեն չեն ենթարկվում, ուրեմն, թշնամի են: Այստեղ գործում է «ով մեզ հետ չէ, մեր թշամին է» սկզբունքը: Պատահական չեն այն հայտարարությունները, թե ԶԼՄ-ները, դատարանները դավադրություններ են անում ժողովրդի դեմ, հին իշխանություններից են ֆինանսավորվում և այլն, և այլն: Խնդիրն այն է նաև, որ ինքն իրեն նույնականացրել է ժողովրդի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Բացի վերոնշյալ գործոններից՝ Արմեն Բադալյանն առանձնացրեց նաև Լոս Անջելեսում հայկական համայնքի հանգամանքը. «Այնտեղի հայերը այսօր ոգևորված են այնպես, ինչպես նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ:

Ոգևորված են՝ բայց բնակվելով այնտեղ և ոչ թե գալով Հայաստան: Մենք այդպես էլ չտեսանք այն հազարավոր հայերին, որոնք պետք է գային ու այստեղ ապրեին: Ինչևէ, այդ լսարանը Ն. Փաշինյանին ավելի մեծ էքստազի մեջ էր գցում իր ելույթների ժամանակ: Իսկ այն, որ մի անգամ շեշտվեց ժպիտները թուլության տեղ չընկալելու ու ծնկի բերելու մասին, իր հերթին վկայում է թերարժեքության բարդույթի մասին:

Իսկ երբ մարդն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ ու համարում, որ կառավարությունը լուրջ սխալներ չի արել, սկսում է տառապել անսխալականության սինդրոմով՝ չընդունելով որևէ քննադատություն: Այս իրավիճակը նորություն չէ և բնորոշ է բոլոր ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներին: Կարող ենք օրինակ բերել 90-ականներին Բելառուսում ձևավորվող նույն անձնիշխան համակարգը: Իրավիճակը բնորոշ է այն համակարգերին, ուր ղեկավարն իրեն համեմատում է արեգակի հետ, իրեն համարում է ժողովրդի հայրը, ինչն, իհարկե, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ»:

Արմեն Բադալյանը մեկ այլ գործոն էլ առանձնացրեց, որը, նրա խոսքով, կարող է ԱՄՆ-ում արված հայտարարությունների պատճառներից մեկը լինել: «ԱՄՆ նախագահը ՀՀ Անկախության տոնի շնորհավորական ուղերձում օգտագործել էր ոչ թե հեղափոխություն բառը, այլ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները կոչել էր խաղաղ գործընթաց: Միևնույն ժամանակ, կարող ենք ասել, որ այս ուղերձով ԱՄՆ-ի իշխանությունները կանխել են Հայաստանի իշխանությունների՝ ԱՄՆ-ում իրենց հեղափոխությունը վաճառելու, քաղաքական առևտուր անելու փորձը»,-ասաց նա՝ մատնանշելով անսխալականության սինդրոմի մասին:

«Եթե մարդը մտածում է, որ անսխալ է, սկսում է սխալներ անել, որոնք տեսանելի են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: 

Այն, ինչ գրվում է Հայաստանի մամուլում, դրսում դրանք ևս ուշադրության են արժանանում: 

Այս առումով ևս վառ օրինակ կա, որը նույնպես դուրս մնաց ուշադրությունից. ՀՀ իշխանություններն անընդհատ Եվրոպայի հետ ունեցած լավ հարաբերությունների մասին են խոսում, բայց մենք տեսանք, որ ԵՄ-ի գրեթե ոչ մի երկիր չշնորհավորեց ՀՀ վարչապետին՝ Անկախության տոնի կապակցությամբ: 

Սա ցույց տվեց, որ ԵՄ-ի համար Հայաստանի վարչապետը, որպես քաղաքական դեմք, այլևս գոյություն չունի:

Եվ սա պարզապես ԵՄ-ի ամենախիստ արձագանքն էր Հայաստանի վարչապետին, նրա անսխալականության սինդրոմին, որովհետև Հայաստանի ղեկավարությունը, համարելով, որ ինքը միշտ ճիշտ է, կարծում է, որ ուրիշները պետք է աջակցեն, օգնեն ու ներդրումներ անեն: Իսկ ԵՄ-ն ուղղակի հասկացրեց, որ միգուցե անսխալականության սինդրոմը ընդունելի է Հայաստանում, քեզ հավատարիմ ֆանատիկ զոմբիների համար, բայց մեզ մոտ դա չի անցնում: 

Երկրի ղեկավարությունը չի ընդունում, որ սխալվել է ԵՄ-ի հետ աշխարհաքաղաքական հարաբերություններ կառուցելու հարցում, հետևանքը ևս հաշվի չի առնում, ինչն անսխալականության սինդրոմի վառ օրինակ է:

 

Իսկ երբ հաշվի չեն առնում քննադատությունը, համարում են, որ լրագրողները սև ու վատ նյութ են գրում, հետևանքը, օրինակ, ԵՄ-ի հետ զրո հարաբերությունն ու դրանից բխող ներդրումների բացակայությունն է լինում»,-շեշտեց նա:

Անդրադառնալով նաև ԱԱԾ-ի նախկին պետի վերաբերյալ ԱՄՆ-ում արված հայտարարությանն ու համեմատություններին՝ քաղտեխնոլոգը նկատեց.

«Նախորդ պարբերության մեջ ես ասացի, որ վարչապետն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ: 

Ու նա չի կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկն իր վրա դուռ կարող է շրխկացնել, իսկ Արթուր Վանեցյանի հրաժարականը վարչապետի վրա դուռը շրխկացնելու մի գործընթաց էր, ինչն իրեն դուր չեկավ:

 Անձնիշխան համակարգի բուրգի վերևում նստածին հավասար ոչ ոք չպետք է լինի:

Բոլորը ցածր պետք է լինեն, ու սա է այդ ամենը հիվանդագին ընդունելու պատճառը: Իսկ պետական պաշտոնյաներին ու իր կողմնակիցներին, կարծես, հրահանգավորված է էժանացնել գործընթացը, ասել, որ ԱԱԾ նախկին տնօրենը լավ չէր աշխատում, չակերտավոր փորձագետները փորձում են ներկայացնել, թե նա կապված էր հին կոռուպցիոն համակարգի հետ և այլն: 

ԱԱԾ նախկին տնօրենի դեմ PR կամպանիա կա, որովհետև իր վարկանիշը բարձր է, ու դժվար է ասել՝ այս պահին ի՞ր, թե՞ վարչապետի վարկանիշն է բարձր: 

Չի բացառվում, որ իրենից բարձր լինի, ինչը որպես վտանգ է ընդունվում ու փորձում է զրոյացնել այն մրցակցին, որ իրեն հավասար այլընտրանքային կերպար չլինի: Իսկ նրան ГКЧП-ի անդամների հետ համեմատելն իրականության հետ կապ չունի, որովհետև այդ անդամները գործողություններ են իրականացրել երկրի ղեկավարի նկատմամբ, իսկ ԱԱԾ նախկին ղեկավարը դուռը շրխկացրել է ու գնացել է: 

Երկրորդ, վարչապետը, ըստ Սահմանադրության, գերագույն գլխավոր հրամանատար է լինում, երբ Հայաստանը պատերազմ է հայտարարում կամ երբ Հայաստանին են պատերազմ հայտարարում:

Մնացած դեպքերում գերագույն գլխավոր հրամանատարը գլխավոր շտաբի պետն է, սա էլ ուղղակի՝ ի գիտություն, որ մարդիկ Սահմանադրություն կարդան»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետի արձագանքին՝ կապված Լոս Անջելեսում իր վերաբերյալ Ն. Փաշինյանի գնահատականներին, քաղտեխնոլոգը շեշտեց, որ Ա. Վանեցյանի պատասխանը մի քանի ուղերձ ուներ. 

«ԱԱԾ նախկին տնօրենը փաստում է, որ իր ճակատագրի հետ կապված վերջին խոսքը ոչ թե վարչապետինը, այլ իրենն է լինելու, ինչը դժգոհեցնում է Փաշինյանին»:

 

Հաշվի առնելով փոխադարձ բանավեճը, նա շեշտեց, որ առհասարակ քաղաքական դաշտում իրավիճակը չի հանդարտվի. «Կարծես վարչապետին իշխանությունից զրկելու գործընթաց եմ նկատում: Չեմ կարող հաստատ պնդել՝ ինչ արդյունք կունենա, բայց այն, կարծես, կա: Իսկ թե ովքեր են սկսում, որոշակի ճշգրտման կարիք կա, բայց պարտադիր չէ, որ ներհայաստանյան լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»