Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


.. Իսկ գյու­ղե­րում մար­դիկ այ­լընտ­րանք չեն գտնում

ОБЩЕСТВО

Վերջերս՝ մոտ 1-2 տարիների ընթացքում, գյուղերին մոտ լինելու հնարավորություն ստեղծվեց: Ավելի շատ ժամանակ անցկացնելով մարզերում՝ հասկանում ես, որ իրականում բարդ մաթեմատիկական հաշվարկներ պետք չեն՝ պատկերացնելու, թե որոնք են այն խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: 

Ի վերջո, գյուղերը տարբեր են, բայց նման են իրենց խնդիրներով: Արտագաղթի, աշխատանքի բացակայության, սոցիալական բաղադրիչների, մթերքն իրացնելու խնդրի, կարկուտի հետևանքների մասին, իհարկե, գրվել է, գրվում է ու դեռ կգրվի, քանի դեռ գյուղերը կան ու վերջնականապես չեն դատարկվել, բայց այն, ինչի մասին ուզում եմ խոսել, ի հայտ է եկել հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում:

Հարցն այն է, որ իշխանությունն այս ընթացքում բազմիցս խոսել է մի շարք երևույթների մասին, որոնք վնասում են բնությունը: Եվ շատ դեպքերում իսկապես մտահոգությունն արդարացի է: Որոշ մարզերի բնակիչների առողջության մասին մտածում են՝ չթույլատրելով այնպիսի արտադրություններ, որոնք իսկապես վնաս են մարդկանց համար: Իհարկե, այս դեպքում, օրինակ՝ Վայոց ձորի բնակիչները կարծես ցուցակից դուրս են մնացել, բայց բարձրացվող թեման այլ տիրույթում է:

Բնությունը չվնասելու համար ծառահատումների համար խիստ պատիժներ սահմանվեցին, գյուղերից մեկում էլ, օրինակ՝ արգելվել է ածուխի արտադրությունը, ինչի արդյունքում մոտ 300 մարդ գործազուրկ է մնացել: Չենք վիճում, իհարկե, բնությունը պետք է պահպանել, մանավանդ այն բնությունը, որն ամեն անգամ Հայաստանը բացահայտելու և այլ կողմից նայելու ու սիրելու հնարավորություն է տալիս: 

Իհարկե, առաջնայինը նաև մարդու առողջությունն է: Բայց խոսքը պարզապես այլընտրանքի բացակայության մասին է, ավելի շուտ՝ այլընտրանքներ առաջարկելու կարողության մասին է, ինչի վերաբերյալ մեր կատարած այցերի ժամանակ իրենց մտահոգությունն են հայտնում մարզերի գրեթե բոլոր բնակիչները: Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ գրեթե բոլոր գյուղերում մարդիկ այդ այլընտրանքը չեն գտնում:

Բացառություններ, իհարկե, կան: Օրինակ՝ վերջերս Սյունիքի մարզի Լիճք գյուղում էինք: Մեր զրուցակիցներից մեկը, ում դեռ մեր հետագա նյութերի ժամանակ կանդրադառնանք, պայքարում է, որ գյուղի դարպասները չփակվեն: Ինքն էր այդպես ասում: 

Միայնակ ապրող մարդը, որը հստակ դեմ է իր գյուղում հանքի շահագործմանը, քննադատում էր համագյուղացիներին ծառ կտրելու համար, գտել է իր այլընտրանքը. իր փոքրիկ տունը երազում է հյուրատուն դարձնել, մեծացնել պարտեզը, այն ավելի գեղեցկացնել, զբոսաշրջիկների հոսք ապահովել, որովհետև, իր պատկերացմամբ, զբոսաշրջությունն ավելի նպատակային է:

Չնայած տարիքով մեծ է, դժվարությամբ սովորել էր համակարգչից օգտվել, որ կարողանա գովազդել գյուղը՝ իր հրաշագեղ տեսարաններով, հարստություններով ու ջրվեժներով: Պատկերացրեք՝ արդեն հասցրել է քիչ թե շատ ճանաչելի դարձնել այն:

Բայց այլընտրանքն ինքն է գտել, իսկ նրա նման հնարամիտներ, հավատացեք, բոլոր գյուղերում կգտնեք, պարզապես ոմանք ուղղության կամ թեկուզև փոքր ոգևորության կարիք ունեն: Կան նաև մարդիկ, ովքեր այդ ամենի մասին մտածելու ժամանակ պարզապես չունեն, որովհետև մտածում են ձմռանը տունը տաքացնելու մասին: 

Օրինակ՝ Մեղրիի հարակից բարձրադիր գյուղերում արդարացի հարցադրում էին անում՝ ասելով՝ ինչպե՞ս է, որ մեր շրջանով գազատար է անցնում, բայց գազ չունենք, ու ինչպե՞ս է ստացվում, որ մեզ արգելում են ծառ կտրել, բայց փոխարենը ոչինչ չեն ստեղծում»: 

Բացի այս ամենից, պարզապես պետք է հաշվի առնել, որ շատ գյուղեր շարունակում են դատարկվել: Շատ ցավալի է, երբ որևէ գյուղում այգու հարուստ բերք ենք տեսնում, բայց հավաքող չկա, որովհետև դռան վրա կողպեք է: Իհարկե, կողպեքի առկայությունն իր օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներն ունի: Այո, կան մարդիկ, որոնք հողի հետ աշխատելու սեր չունեն, քաղաքներն են նախընտրում, բայց կան մարդիկ, որոնք պարզապես այլ տարբերակ չունեն, որովհետև, օրինակ՝ իրենց գյուղում մանկապարտեզ ու դպրոց չկա, ու բոլորը հստակ գիտեն, որ հենց երեխան դարձավ 3 կամ 5 տարեկան, ուրեմն՝ գյուղից գնալու ժամանակն է:

Իրականում պետք է անհանգստանալ, որ այնպես չլինի՝ մի օր գյուղերում ապրող մարդկանց առողջության մասին մտածելն անիմաստ դառնա, որովհետև գյուղերում այլևս մարդ չի մնա: Սա իսկապես լուրջ խնդիր է, ինչի մասին պետք է մտածել՝ ելքեր գտնելով նաև այլընտրանք առաջարկելու ուղղությամբ:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ