Ի՞նչ գույք ու դրամական միջոցներ ունի «Արթիկ» ՔԿՀ-ի նորանշանակ պետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Արման Մելքոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ա. Մելքոնյանը հայտարարագրել է բնակարան, հինգ հողամաս, առանձնատուն և մեկուսի ջրային օբյեկտ: Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 000 ԱՄՆ դոլար և 25 000 000 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 049 766 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Արման Մելքոնյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ. օգոստոսի 7-ին: Մինչ այս պաշտոնին նշանակվելը նա զբաղեցրել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ