ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏՈՆԵՐ
Բեռնափոխադրողների միջազգային օր, Գվինեա Բիսաու՝ Անկախության օր, Կամբոջա՝ Սահմանադրության օր, Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա՝ Բերքի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Մերսեդեսի օր, Պերու՝ Զինված ուժերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1878 – ծնվել է գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը:
1916– Հովհաննես Այվազովսկու թոռը՝ օդաչու Կոնստանտին Արցեուլովը, պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։
1920-հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական զորքերը ստիպված են եղել նահանջել Սարիղամիշ քաղաքի մոտ:
1923-ծնվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։
1924 – ծնվել է նկարիչ Լևոն Կոջոյանը:
1981-ԱՍԱԼԱ-ն իրականացրել է Փարիզի թուրքական դեսպանատան 15-ժամյա գրավում, որը հայտնի է «Վան» օպերացիա անունով:
2006-Եվրախորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ընդունումն ընդունել որպես նախապայման Թուրքիայի անդամակցության համար:
2007-«Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասել է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է:
2009 – վախճանվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:
2013-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը:
2015- լարված իրավիճակ է եղել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս –արևել յան հատվածում: Հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում բնակչության շրջանում եղել է մեկ զոհ, իսկ Բերդավանում՝ երկու զոհ և երկու վիրավոր:
-Գյումրիում օծվել է Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին:
2018- վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ներկա խորհրդարանը չունի գործելու մանդատ և պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ:
ԱՇԽԱՐՀ
768 –վախճանվել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը:
1541 –վախճանվել է գերմանա- շվեյցարացի ֆիզիկոս, բուսաբան, քիմիկոս Պարացելսը:
1664 —Նոր Հոլանդիայի ղեկավար Պիտեր Ստյոյվեսենթը ստորագրել է կապիտուլացիան և Նոր Ամստերդամ քաղաքը հանձնել անգլիացիներին:
1724 —ստեղծվել է Փարիզի ֆոնդային բորսան:
1739 —ծնվել է ռուս պետական քաղաքական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ, կոմս Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկին:
1801-Ռուսաստանի ցար Ալեքսանդր 1-ինի մանիֆեստով Արևել յան Վրաստանը միացվել է Ռուսաստանին և կոչվել Վրացական նահանգ։
1802 –վախճանվել է ռուս գրող և քննադատ Ալեքսանդր Ռադիշչևը:
1812 —Արգենտինայի անկախության համար մղվող պատերազմում տեղի է ունեցել ճակատամարտ Տուկմանեի մոտ՝ արգենտինացի հայրենասերների և իսպանական կառավարական բանակի միջև
1830 —Բելգիական հեղափոխության ընթացքում կազմավորվել է Բելգիայի ժամանակավոր կառավարություն:
1852–ֆրանսիացի Անրի Ժիֆֆերը իրականացրել է շոգեշարժիչով դիրիժաբլի առաջին թռիչքը։
1884 —ծնվել է գերմանացի հրաձգային զենքի նախագծող Հուգո Շմայսերը:
1896 – ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։
1902 –ծնվել է Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի 1-ին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին:
1911 –ծնվել է ռուս սովետական քաղաքական գործիչ Կոնստանտին Չերնենկոն:
1934 - «Պրավդա» թերթը առաջին անգամ Ստալինին անվանել է «Մեծ կերակրող»:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացել է Ատլանտյան դաշինքին։
1944 –հրապարակվել է Գերմանիայի հետպատերազմյա կառուցման՝ ամերիկացիների ստեղծած «Մարշալի պլանը», ըստ որի Գերմանիան պետք է արդյունաբերական երկրից վերածվեր բացառապես գյուղատնտեսական երկրի:
1945 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի հաշվիչի ստեղծող Հանս Գեյգերը:
1948– ստեղծվել է «Հոնդա» ընկերությունը։
1953 —Հոլիվուդում կայացել է առաջին պանորամային ֆիլմի ցուցադրությունը:
1957 - Բարսելոնում բացվում է Եվրոպայի ամենամեծ «Կամպ Նոու» մարզադաշտը։
1968 - Սվազիլենդը դարձել է ՄԱԿ-ի անդամ։
1973 - Գվինեա Բիսաուն անկախացել է Պորտուգալիայից։
1996– Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրվել է Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։
1998 —Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում:
Կամո Խաչիկյան