Մի շարք ծրագրերում ծախսային մասով կրճատումներ են արվել.
ՔԱՂԱՔԱԿԱՆՏնտեսագետները ավելի ու ավելի հաճախ են սկսել բարձրաձայնել այն մասին, որ մի շարք «տողերով» բյուջեի ծախսային մասը չի կատարվում, չնայած արդեն ավարտվում է 9-րդ ամիսը։
«Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, դա ունի իր խորքային պատճառները. բանն այն է, որ իշխանությունները փաստացի ծախսային մասով բավականին ոլորտներում, այդ թվում՝ դպրոցաշինություն, մանկապարտեզների շինարարություն, ենթակառուցվածքային այլ ծրագրերի իրականացում և այլն, կրճատումներ է արել՝ փոխարենը շեշտադրելով ասֆալտապատման աշխատանքները։ Անշուշտ, ասֆալտապատման աշխատանքները չափազանց կարևոր են, դրանց կարիքը զգացվում է, ավելին՝ դեռ բազմաթիվ ճանապարհներ կան վերանորոգելու:
Սակայն մասնագետների մտահոգությունն այն է, որ ասֆալտապատման՝ բոլորի աչքին միանգամից «երևացող» աշխատանքները կատարվում են այլ՝ ոչ պակաս կարևոր ծրագրերի հաշվին: