Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հանրության շրջանում առկա տրամադրությունների ու քաղաքական «դասավորության» անհամապատասխանությունը

АНАЛИТИКА

Ներքաղաքական զարգացումների թեժ աշունը բուռն ընթացքի մեջ է։ 

Քաղաքական դաշտում մեծ արագությամբ փոփոխվում է քաղաքական ուժերի դասավորությունը։ Թվում էր, թե Հայաստանում, որը խորհրդարանական հանրապետություն է, հիմնական քաղաքական քննարկումներն ու բանավեճերը պետք է ծավալվեին խորհրդարանում, սակայն քաղաքական օրակարգը հիմնականում ծավալվում է խորհրդարանի սահմաններից դուրս։

 

Խնդիրն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը մի կողմից զբաղված է բացառապես մի քանի անձերի «հաշիվները լուծելով», մյուս կողմից՝ քաղաքական առումով (ու ոչ միայն) շատ թույլ է, իսկ ահա ընդդիմության ներկայությունը չափազանց սահմանափակ է՝ փաստացի միայն մեկ ուժի տեսքով, քանի որ վերջին շրջանում խորհրդարանում ընդդիմության անվան տակ ներկայացված «Լուսավոր Հայաստանը» ամեն կերպ փորձում է աջակցել իշխանությունների դիրքորոշմանը, տեղավորվել «Նիկոլ Փաշինյանի գծի մեջ» և իր բարձրագոչ հռետորաբանությունն ամբողջովին ուղղել է ընդդիմադիր բևեռի դեմ։

Թեպետ, եթե մի քիչ հետ գնանք, դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ փաստացի գրեթե այդպես էր, ուղղակի ավելի քողարկված:

Արդյունքում, քանի որ հանրությանը հուզող հարցերի քննարկումը և բարձրաձայնումը Ազգային ժողովում դառնում է խիստ սահմանափակ, ապա դրանք տեղափոխվում են Ազգային ժողովի պատերից դուրս։ 

Պատմությունը ցուց է տալիս, որ բանավեճերի, քննարկումների հարթակը քաղաքական մարմնից՝ խորհրդարանից դուրս ծավալելու դեպքում, հետագա իրադարձություններն էլ այդտեղ են ծավալվում, այսինքն՝ փողոցում:

Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Այս հարցին պատասխան տալու համար պետք է անդրադառնալ անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքին։

2018 թ. մայիսին վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ընդգծում էր, թե այն ժամանակվա խորհրդարանը չի արտահայտում հանրության ներսում առկա տրամադրությունները (դրան գումարած՝ ներդրումներ չեն գալիս), ուստի անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, և միևնույն ժամանակ հավաստիացնում էր, թե մյուս քաղաքական ուժերը ևս ժամանակ պետք է ունենան ընտրություններին պատրաստվելու համար։

2018 թվականի աշնանը, երբ Փաշինյանը հասկացավ, որ իր վարկանիշը հասել է իր պիկին, որից հետո վարկանիշի անկումն անխուսափելի է լինելու, որոշեց հապշտապ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերին։

Չնայած այն քննադատություններին, թե հապճեպ ընտրությունների անցկացումը չի բխում երկրի շահերից, և անհավասար պայմաններ են ստեղծվում մյուս ուժերի համար, Փաշինյանը մնաց անդրդվելի։ 

Էյֆորիայի ֆոնին տեղի ունեցած ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը կարողացավ հավաքել ձայների ճնշող մեծամասնությունը, իսկ մի շարք այլ քաղաքական ուժեր այդպես էլ ժամանակ չունեցան ընտրություններին պատշաճ պատրաստվելու համար։

Եվ չնայած ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշ գրանցվեց՝ մոտ 48 տոկոս, սակայն դրանց արդյունքում ձևավորվեց մի խորհրդարան, իսկ ավելի ստույգ՝ խորհրդարանական մեծամասնություն, որն արտահայտում էր հասարակության միայն էյֆորիկ տրամադրությունները։

Եվ այդ է պատճառը, որ ընտրությունների անցկացումից հետո տարբեր փորձագետներ կասկածի տակ էին առնում ընդդիմության առկայությունը խորհրդարանում։ 

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ներկայիս Ազգային ժողովը իր որակական հատկանիշներով զիջում է նախորդ խորհրդարաններին, քանի որ պրոֆեսիոնալների ու փորձառուների թիվը շատ քիչ է։ 

Քիչ է նաև քաղաքականության հետ աղերսներ ունեցողների թիվը: 

Բազմաթիվ պատգամավորների անուններ մեկուկես տարի անց էլ անհայտ են մնում հանրության համար։

Քաղաքացիները հիմնականում ձայն տվեցին ոչ թե «Իմ քայլը» դաշինքին և նրանց առաջարկած ծրագրին, այլ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում հանրության համար բազմաթիվ անհայտ դեմքեր, որոնց միակ արժանիքը հեղափոխությանը մասնակցելը կամ քայլելն էր, դարձան պատգամավորներ։

Ուստի տրամաբանական է, որ ներկա փուլում, երբ էյֆորիկ շրջանն արդեն անցյալում է, ներկայիս խորհրդարանի «ռասկլադը» փաստացի չի արտահայտում հանրության շրջանում առկա տրամադրությունները, ինչից օգտվում են արտախորհրդարանական ուժերն ու քաղաքական դաշտում փորձում իրենց տեղն ամրապնդել

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев