Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Փոքրիկ խնդիրները չլուծող, մեզ վերջին օգնությունից զրկած կառավարությունն իրավունք ունի՞ նման հայտարարություն անել»

ИНТЕРВЬЮ

Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում ՀՀ-ում ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ: 

Օրենքի նախագիծն ԱԺ-ում բավական բուռն քննարկվեց: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ այն թերի է, և հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար քաղաքական պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլ յանը նշեց՝ նոր օրենքի համաձայն գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հավելեց՝ անհանգստանալու կարիք ունեն միայն այն մարդիկ, որոնք անշարժ գույքի խոշոր սեփականատեր են և ներկայումս քիչ են հարկվում։

 

Օրենքում առկա բացերի մասին ահազանգ հնչեցրեց Դավիթ Պիպոյանը, ով երիտասարդ մասնագետների համար բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառու է: 

Պիպոյանն ընդգծում է՝ օրենքի նախագծի հետ կապված իր մտահոգությունները վերաբերում են բացառապես երիտասարդ գիտնականներին և, մասնավորապես, մատչելի բնակարան ծրագրի շահառուներին: «Միայն երիտասարդները չէ, որ ներառված են եղել այդ ծրագրերում:

Դրանք եղել են մասնագետների, քաղծառայողների համար: Ինչո՞ւ եմ այս կարևոր հանգամանքը շեշտում, որովհետև, երբ կարդում էի օրենքի նախագիծը, հստակ նկատեցի, որ օրենքի՝ մասնավորապես անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին կառավարության կողմից սահմանված օրենսդրական փոփոխությունը, որն իրականացվում է, հակասահմանադրական է: 

Իմ մտահոգությանն արձագանքեցին նաև պատգամավորներ՝ ասելով՝ ինչո՞ւ եք անհանգստանում, ձեզ վրա օրենքը թույլ չափով կտարածվի, ձեր հարկը շատ քիչ կբարձրանա:

Պետք է շեշտեմ՝ որևէ մեկն ինձ իրավունք չունի նման բան ասել, որովհետև իմ աշխատավարձը չի վերանայվել, այսինքն՝ կամայական թիրախային խմբին, մասնավորապես գիտնականներին, որոնց աշխատավարձը տարիներով չի վերանայվել, չի կարելի այդքան հանգիստ ասել՝ լավ, թող մի քիչ հարկը բարձրանա:

Խնդիրն իրականում մի քանի հազար դրամի կռիվը չէ, այլ իրավական պետություն դառնալը: 

Նախագծի հեղինակները Հարկային օրենսգրքից հանել են կարգավորումներ և տարել են կառավարության որոշման տիրույթ և, ըստ էության, օրենսդրի գործառույթից հանել են գույքի հարկման արդյունքում գույքահարկի գումարը որոշելու օրենսդրի լիազորությունը: Հիմա ավելի պարզ:

 

Տեսեք՝ բնակելիների արժեքը որոշվելու է, թե ո՞ր տարածքում են գտնվում, նորակառո՞ւյց են, թե՞ ոչ և այլն: Ես իմ բնակարանը ձեռք եմ բերել «Մատչելի բնակարան» ծրագրով, որը լինելու է նորակառույց շենքում, բավական լավ տարածքում:

Բնակարանը ստացել եմ ոչ թե իմ գեղեցիկ աչքերի համար, այլ պետությունը որոշել է խթանել երիտասարդների բնակարանաշինության ծրագիրը, հաշվի է առել, որ մեր աշխատավարձերը ցածր են, և տարիներով աշխատել ենք այդ ցածր աշխատավարձով, և փոխհատուցել է, որպեսզի խթան ունենանք և գնանք, ակադեմիայում աշխատենք: 

Հիմա ինչո՞ւ այն պետք է ոչ թե իմ ձեռք բերած, այլ շուկայական գնով հաշվարկվի: 

 

Իմ աշխատավարձը 70-80 տոկոսով վերանայվե՞լ է, որ իմ հարկն այդքան ավելանա: Ինչո՞ւ պետք է իմ գնած բնակարանը վերագնահատվի: 

Եթե բնակարանը ձեռք եմ բերել կոնկրետ գնով, վարկով՝ 30 տարի մարման ժամկետով, ինչո՞ւ իմ գնած բնակարանը պետք է շուկայական գնով գնահատվի, չէ՞ որ հանրապետության միջին աշխատավարձից գիտնականները շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում:

Մարդիկ տարիներով աշխատել են գիտնական կոչվելու իրավունքին արժանանալու և այդ ծրագրին մասնակից դառնալու համար:

Նման հայտարարություն անելու իրավունք ունի միայն այն օրենսդիրը և գործադիրը, որն առնվազն այդքան դրամով բարձրացրել է երիտասարդ գիտնականի աշխատավարձը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը՝ ընդգծելով՝ տպավորություն է, որ խոսում ենք մի բանից, բայց անում ենք լրիվ հակառակը: «Կառավարությունը մտածում էր, թե ինչպես անի, որ երիտասարդ կադրերն արտասահմանից հետ գան, իսկ գալուց հետո ի՞նչ է արվել: 

Գիտնականների աշխատավարձերի վերանայո՞ւմ է արվել. ընդամենը երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն է փակվել: Մի քանի հարյուր հազար դրամով խրախուսվում էինք հոդվածների համար: 

 

Փոքրիկ խնդիրները չլուծող, մեզ այդ վերջին օգնությունից զրկած կառավարությունը իրավունք ունի՞ նման հայտարարություն անել: Երբ գալիս ես և լավ ծրագիրը փակում, պետք է այդ ծրագրին համարժեք որևէ բան առաջարկես:

Այսօր երիտասարդ գիտնականների մեծ մասը, եթե դրամաշնորհային ծրագրեր չի շահել, ստանում է նվազագույն աշխատավարձ, նկատի ունեցեք՝ հանրապետությունում առկա գնաճի և ֆինանսական պայմանների ֆոնին»,-նշում է մեր զրուցակիցը: 

Նա ելք տեսնում է ստեղծված իրավիճակից: «Օրենքի մեջ պետք էր հստակ գրել, որ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի մասնակիցները պետք է բացառություն լինեն: Այստեղ հարցը ֆինանսը չէ, այլ վերաբերմունքը:

Այս երկրում աշխատել ենք, չենք հեռացել, և պետությունը պետք է հստակ հասկանա, որ երիտասարդ գիտնականներին, մասնագետներին պետք է աչքի լույսի պես պահել ու փայփայել և ոչ թե նմանատիպ նախագծեր անել, և դրանք կոչվեն արդար: Այստեղ ոչ մի արդարություն չկա: 

Նման վերաբերմունքը վկայում է այն մասին, որ մենք միայն խոսում ենք և խոսքից գործին չենք անցնում»,-եզրափակում է Դավիթ Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ