Երկու ավտոմեքենա, առանձնատուն. «Սևան» ՔԿՀ-ի նորանշանակ պետի ունեցվածքն ու միջոցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Գևորգ Հովհաննիսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Գ. Հովհաննիսյանը հայտարարագրել է առանձնատուն, ինչպես նաև «CHEVROLET LACETTI-1.6» և «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7 350 000 ՀՀ դրամ և 14 800 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 12 265 136 ՀՀ դրամ: Նշված գումարից 1 565 136 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից:
Իսկ 8 600 000 ՀՀ դրամը, 950 000 ՀՀ դրամը, 750 000 ՀՀ դրամը և 400 000 ՀՀ դրամը գոյացել են ստացված փոխառություններից (վարկեր): Գևորգ Հովհաննիսյանը ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ. օգոստոսին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ