Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանը դուրս է եկել նախկին կայուն արտաքին քաղաքական տեղապտույտից և փորձում է այլընտրանքային լուծումներ գտնել

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն ««Մեկ գոտի-մեկ ճանապարհ»-ը առաջարկում է «մեծ խաղ» և «մեծ կռիվ»» վերնագրով հոդվածում գրում է, որ հայտնի թուրք փորձագետ Լևենթ Յըլմազը թուրքական թերթում հետաքրքիր հոդված է հրապարակել, որում տեղ են գտել «բազմաբևեռ աշխարհում, երբ համաշխարհային տնտեսության ծանրության կենտրոնը տեղափոխվում է Արևմուտքից Արևելք, Կովկասում և Մերձավոր Արևելքում իրադարձությունների հնարավոր զարգացման վերաբերյալ կանխատեսումներ»:

 Նրա կարծիքով, այս գործընթացում խորհրդանշանը չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագիծն է (որը նաև կոչվում է «Մետաքսի ճանապարհ»), որը բերելու է «այդ երթուղում գտնվող երկրներում ոչ թե կայունացում, այլ գլոբալ ռիսկերի աճի և տարածաշրջանային մարտահրավերների սրման»:

Ավելին, Յըլմազը այդ հարցում առաջին հերթին մատնանշում է Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես Թուրքիան, որին «սպասում են ծանր ժամանակներ»: Իհարկե, ոչ թե հիմա, այլ մի փոքր ավելի ուշ: 

Իսկ հիմա, ըստ Յըլմազի, գլխավոր «անհանգստացնողը» ԱՄՆ-ն է, որը միանգամից մի քանի ուղղություններով սկսել է «վերացնել պոտենցիալ մրցակիցներին».

 

ԵՄ-ում՝ BREXIT-ի բացահայտ աջակցությամբ, իսկ Արևելքում՝ Չինաստանի հետ «երկարաժամկետ առևտրային պատերազմ սկսելով»: 

Առկա է նաև Քաշմիրի խնդիրը, «որը երկար տարիներ, կարծես թե, հանգիստ տարածաշրջան է»: 

Այս ցանկում Յըլմազը Ռուսաստանը դասում է վերջին տեղում՝ ասելով, որ ԱՄՆ-ը «Մերձավոր Արևելքում նոր ռազմավարություն է օգտագործում, բայց այնպես, որ դրանք ազդեն Ռուսաստանին հարող աշխարհագրական տարածքների վրա»:

 

Այս ամենում Թուրքիային գրավում է կարևոր ռազմավարական դիրք Եվրոպայի և Ասիայի միջև, և զգուշորեն իրեն ներկայացնում է միայն որպես հավելում չինական նախագծին, որպես մաս, այսպես կոչված, «միջին միջանցքի» ավարտի, որը պետք է Եվրոպան կապի Չինաստանի հետ, բայց Յըլմազը կանխատեսում է, որ այս ճանապարհի արևել յան բևեռում թուրքերի համար «անսպասելիորեն» կսրվի ույգուրական հարցը:

Իսկ Կադիրի համալսարանի Էներգետիկայի և կայուն զարգացման թուրքական կենտրոնի տնօրեն Հասա Վոլկան Էդիգերը «Vatan» թերթում գրել է, որ «Թուրքիայի կողմից ներքին և արտաքին քաղաքականության մեջ զգացվող գրեթե բոլոր խնդիրները բացատրվում են ԱՄՆ-ի պատերազմով «Մեկ գոտիմեկ ճանապարհ» նախագծի դեմ»: 

Ըստ նրա, «ԱՄՆ-ը կշարունակի ճնշել Թուրքիային տնտեսապես այն նպատակով, որ նա չհայտնվի Չինաստանի հետ նույն ճամբարում»: 

Ինչպես տեսնում ենք, Անդրկովկասի երկրները հայտնվել են աշխարհաքաղաքական միջանկյալ պետության կարգավիճակում և, ըստ Էդիգերի, «շախմատային լուրջ խաղի էպիկենտրոնում», քանի որ նրանք հանդիսանում են չինական նախագծի տարանցիկ երկրներ:

 

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Իրանին, որը կարևոր գործընկեր է համարվում այս նախագծում, և, Յըլմազի կարծիքով, միջուկային համաձայնագրի առնչությամբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ծագած լարվածությունը նույնպես պատահական չէ և «կրելու է երկարաժամկետ բնույթ»: 

Այնուամենայնիվ, ներկայումս «Չինաստանը զգույշ է գործում Հարավային Կովկասում, չնայած նրա ներկայությունը գնալով նկատելի է դառնում»:

Տարածաշրջանի երկրները խնդիր ունեն պարզել Չինաստանի ներկայության պատճառը, քանի որ նա այդտեղ պատմական արմատներ չունի, ոչ ոք չգիտի, թե որն է իրականում Չինաստանի հիմնական նպատակը:

 Այս առիթով ժամանակին հետաքրքիր կարծիք է հայտնել ադրբեջանցի տնտեսագետ Գաբիբբեյլին:

Ըստ նրա, «աշխարհաքաղաքական հարթությունում Չինաստանը վարում է Արևմուտք ուղղված քաղաքականություն, բայց դա Արևմուտք չէ դասական իմաստով, այլ ուղղություն Չինաստանից դեպի Արևմուտք, որը նախատեսում է Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և որոշակի իմաստով նաև Ռուսաստանի ընդգրկում սպառման շուկաներում»:

Ահա թե ինչու է Չինաստանը Կովկասի երկրների այդպիսի բարդ լաբիրինթոսով անցում կատարում դեպի Արևմուտք, Ռուսաստան և Թուրքիա: Անդրկովկասում ներկայումս առկա է Ռուսաստանի կայուն, բայց ինչ-որ չափով սահմանափակ քաղաքական, տնտեսական և ռազմական ներկայություն:

Այդտեղ խաչվում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և, իհարկե, Թուրքիայի ու Իրանի շահերը: Իսկ հիմա հայտնվում է նաև Չինաստանը, որի հետ կապված կարող են լինել, այսպես կոչված, սահմանազատման գոտու նոր ներքաղաքական ընդվզումներ, լարվածություն ու հավանական հակամարտություններ:

Վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով Սև ծովում «Անակլիա» նախագծի իրականացման խնդրին, նախազգուշացրել է, որ այն «կարող է անցնել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության տակ»: 

Ռուսաստանի մասով այստեղ ամեն ինչ պարզ է, բայց ԱՄՆ-ի կողմից Չինաստանի հիշատակումը Վրաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական ընդվզումների առնչությամբ առաջին անգամ է:

 Ի՞նչ է դա նշանակում: ԱՄՆ-ի համար այժմ կարևոր է համոզել Անդրկովկասի երկրների ղեկավարներին, որ Ռուսաստանը և Չինաստանը տարածաշրջանում համատեղ են գործում, և որ «նախկին ռուսական կայսերապաշտությունը փոխարինվել է չինական քաղաքական էքսպանսիայով»: 

Այս առումով Վրաստանին առաջարկվում է ավելի հստակ նշագծել ԵՄին ինտեգրվելը, քանի որ «Պեկինի նախաձեռնությունները ոչ միայն տնտեսական ուղղվածության են, այլ նաև ուղղված են ժողովրդավարության ազդեցության թուլացմանը»: 

Ըստ Modern Diplomacy արևմտյան հրատարակության, «Թբիլիսին կշարունակի դուրս գալ չինական նախագծից, չնայած որ Պեկինի հետ կնքել է ազատ առևտրի պայմանագիր»: 

Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը դուրս է եկել նախկին կայուն արտաքին քաղաքական տեղապտույտից և փորձում է այդ իրավիճակում այլընտրանքային լուծումներ գտնել, քանի որ ունի վատ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքներ և չունի ընդհանուր սահման նույնիսկ ԵԱՏՄ երկրների հետ: 

Ադրբեջանը այդ տեսակետից դեռևս գտնվում է կայուն դիրքում, չնայած ստիպված է հավասարակշռել նոր և հին ուժային կենտրոնների միջև այնպես, որ Արևմուտքից Արևելք տեկտոնական տեղաշարժերի պահին չընկնի աշխարհաքաղաքական ջրաղացի մեջ:

Ըստ Յըլմազի, տարածաշրջանում կարևոր իրադարձությունների նախադրյալները դեռևս ձևավորվում են, և ոչ ոք չգիտի, թե վաղը ինչպես կբախվեն Անդրկովկասի երկրների շահերը ինչպես միմյանց, այնպես էլ արտաքին խաղացողների հետ: 

Մի խոսքով, չինական «Մեկ գոտի - մեկ ճանապարհ»-ը ենթադրում է «մեծ խաղ» և «մեծ կռիվ»: Ո՞վ է պատրաստ դրան և ինչպես:

 

Կամո Խաչիկյան

 

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель