Թրամփը ստեղծել է խումբ իմփիչմենթի դեմ, որի անդամ կարելի է դառնալ 5 դոլարով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ստեղծել է իմփիչմենթից պաշտպանության հատուկ խումբ, որի մեջ կարող է մտնել յուրաքանչյուր ցանկացող՝ վճարելով միայն առնվազն 5 դոլար։ Այս մասին ասվում է հանրապետականի ընտրական շտաբի տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 150 դեմոկրատ կողմ է (Թրամփի) իմփիչմենթին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ զզվելի եւ անհիմն հարձակումները շարունակվեն։ Այդ պնդումներն իմփիչմենթի մասին ոչ մի կապ չունեն նախագահի հետ. դեմոկրատները շահ են ստանում լռելուց եւ նրա կողմնակիցներին վախեցնելուց։ Մենք այլեւս չենք հանդուրժի դա... հենց դրա համար նախագահ Թրամփը ստեղծում է իմփիչմենթից պաշտպանության հատուկ խումբ»,- ասվում է հայտարարությունում։
Դրանում նշվում է, որ «այդ հատուկ խումբը կազմված կլինի միայն նախագահ Թրամփի ամենահավատարիմ կողմնակիցներից»։ Դրա համար անհրաժեշտ է միայն անցնել հղումով եւ վճարել առնվազն 5 դոլար որպես նվիրատվություն նախագահի ընտրական շտաբի գործունեությանը։ «Խնդրեմ, վճարեք 5 դոլար իմփիչմենթից պաշտպանության մեր հատուկ խմբին»,- նշվում է հայտարարությունում։ Ընտրական շտաբի կայքում առաջարկվում է նաեւ նվիրատվություն անել 15, 20 եւ 45 դոլարի չափով։ Որպես այս խմբի անդամ, ինչպես նշվում է, կողմնակիցները «նախագահին կպաշտպանեն դեմոկրատների «անհիմն եւ զզվելի հարձակումներից»։
Շտաբը նաեւ հրապարակել է Թրամփի նամակն իր կողմնակիցներին՝ խմբի ստեղծման եւ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու առիթով Կոնգրեսի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում։ «Դա միայն սկիզբն է եւս մեկ զզվելի «վհուկաորսի» իմ դեմ, եւ մենք պետք է դիմադրենք ավելի շատ եւ ավելի ուժեղ, քան մինչ այդ երբեւէ։ Հակահարված տալու նպատակով մենք հենց նոր ստեղծեցինք իմփիչմենթից պաշտպանության հատուկ խումբ։ Նյարդային Նենսին (Փելոսին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակը) չափից ավելի հեռուն է գնացել, ամեն բան միայն ավելի վատ կլինի։ Որքան ավելի ենք մոտենում 2020-ի ընտրություններին, նրանց գրոհներն ավելի չարամիտ կդառնան իմ վարչակազմի դեմ»,- նշել է Թրամփը։