Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե ժողովուրդը գիտի ընդվզել մեկի դեմ, ապա նույն ժողովուրդը կարող է ընդվզել նաև երկրորդի դեմ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հստակ ծրագրերի բացակայությունը, բացասական մթնոլորտը, հասարակության չիրականացած սպասելիքները ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար այսօր առաջնային խնդիրների շարքում են:

«Երբեք չէի ցանկանա այս եզրակացությանը գալ, բայց, ցավոք, դա կախված չէ իմ կամքից. կարծում եմ՝ այսօր իշխանությունն ամբողջությամբ ժողովրդին բարձիթողի վիճակում է թողել, մոռացել է, թե ինչ ծրագիր է ներկայացրել և ինչ է պարտավորվել: Այսօր մեր կյանքը լցված է բացառապես բացասական էմոցիաներով: 

Բռնեցին այս անձին, պատրաստվում են մյուսին բռնել, մեկը ինքնասպանություն գործեց և այլն, և այլն: Կարելի է ասել՝ մեր այսօրվա իրականությունը սարսափ ֆիլմ է դարձել:

Բայց ժողովուրդը ոչ թե այսօրվա իրականության, այլ իր կյանքը բարելավելու համար էր ձեռքերը պարզած գնում հեղափոխության: Իսկ այսօր, կարծես, որևէ տեսանելի, շոշափելի ու էական առաջընթաց չկա: 

Այդ վիճակն, ըստ իս, չի կարող երկար շարունակվել, որովհետև եթե ժողովուրդը գիտի ընդվզել մեկի դեմ, ապա նույն ժողովուրդը կարող է ընդվզել նաև երկրորդի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Պետրոսյանը՝ շեշտելով, որ ժողովրդին անընդհատ կերակրում են տեսարաններով:

«Բայց այդպես չի կարելի պետություն ղեկավարել: Ես օրինակ բերեմ օտարերկրյա այցերը: Մենք ոգևորվում ենք, որ մեր պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, գնում է որևէ երկիր: Ակնկալում ենք, որ այդ այցերից Հայաստանի համար օգուտներ կլինեն: 

Բայց գնալ ու այդ երկրներում մեր երկրի ներքին խնդիրներից խոսելն ու ձեռնունայն վերադառնալը մեր ակնկալիքը չէ: Դա ժողովրդի ակնկալիքը չէ: 

Հեղափոխությունն արվել է ոչ թե հանուն այսինչի, այլ՝ ընդդեմ եղածի: 

Բայց հիմա, նույն մարդը, որը նախկինում հացի խնդիր ուներ, այսօր նորից շարունակում է այդ խնդիրն ունենալ: Նույն մարդը, որն աշխատանք չուներ, այսօր նորից գործազուրկ է:

Այսօր լավ կադրերը կրկին շարունակում են աշխատանք փնտրել օտար երկրներում: 

Զուգահեռ՝ նրանք, որոնք ոչ մի ներդրում չեն ունեցել երկրում, ոչ մի լուրջ կրթական ցենզ ու տվյալներ չունեն, բայց արտաքին տեսքով նմանվում են ղեկավարին, ու դրան գումարած՝ մի քանի կիլոմետր քայլել են, բարձր պաշտոններ են ստանում:

 

Այդուհանդերձ, այդ պաշտոններում իրենք իրենց չեն արդարացնում՝ չպատկերացնելով նաև իրենց կարգավիճակն ու պարտականությունները»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Նա խորհուրդ տվեց հիշել, որ հեղափոխություն արած ժողովուրդը նորից կարող է գնալ այդ քայլին. 

«Ըստ այդմ՝ պետք է հիշեն, թե ի՞նչ են ստանձնել, ինչո՞ւ են եկել իշխանության: Այդուհանդերձ, իրենց մոտ այսօր միայն մի բան է լավ հաջողվում. դա թշնամանքի մթնոլորտ տարածելն է, ահաբեկելը՝ ասել, որ այսօր այս մեկին են ձերբակալելու, վաղը՝ նրան:

 

Թշնամանքի մթնոլորտը ստեղծվում է հենց ամենավերին մակարդակից: Իրականությունը սա է, որը լցված է բացասական ընկալումներով ու էմոցիաներով, բայց այդպես պետություն ղեկավարել չի կարելի: 

Ի վերջո, որքան մենք թուլանանք, մեխանիկորեն ուժեղանալու է մեր թշնամին: Իսկ այսօր ընտրված «ով մեր հետ չի, մեր թշնամին է» կարգախոսից բացի Հայաստանը թուլացնելու ավելի կարճ ճանապարհ գոյություն չունի»:

 

Անդրադառնալով քաղաքական ուժերի դիրքավորումներին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ներգրավված չէ իշխանության մեջ, այնտեղ հայտնվելու ցանկություն ունի:

«Դա բնական է: Իշխանության հասնելը ցանկացած քաղաքական ուժի իրավաչափ, լեգիտիմ ակնկալիքներից մեկն է: 

Օինաչափ է, որ այսօր արտախորհրդարանական ուժերն ակտիվություն են դրսևորում: 

Բայց, իհարկե, ցանկացած ակտիվություն չէ, որի հիմքում պետականաշինությունն է:

 Համենայն դեպս, մենք որևէ մեկին չենք կարող զսպել կամ արգելել քաղաքական հավակնություններ ունենալ: 

Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա ակնհայտ է, թե քաղաքական որ ուժն ինչ պատրաստակամությամբ է մոտենում իր ստանձնած պարտավորություններին, իհարկե, հաշվի առնելով նաև օբյեկտիվ հնարավորությունները. մենք նախագիծ ենք ներկայացնում, որն ուղղված է մեր մատաղ սերնդի պաշտպանությանը, ու միայն նրա համար, որ «այսինչյան այսինչն» է հեղինակել այն, նախագիծը կառավարությունից մերժված է գալիս, մերժվում է նաև ԱԺ մեծամասնության կողմից: 

Նման պարագայում կառուցողական աշխատանքից խոսելը դժվար է: Ու, ընդհանրապես, թող մեծամասնություն կազմող խմբակցությունը ևս հիշի, թե ի՞նչ է խոստացել ժողովրդին, ի՞նչ պարտավորություններ ունեն: 

Իսկ հետո թող ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես քաղաքացի գնահատեն իշխանության խոստումների ու դրանց իրականացման հարաբերակցությունը, ինչն, ըստ իս, զրոյական է»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այսօր թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական բարեփոխումներին ուղղված ծրագրեր չկան:

 

«Իսկ ոլորտները վերահսկող ծառայությունների պատասխանատուներն իրենց պարտքն են համարում ամեն օր ֆեյսբուքյան գրառումներ անել, մտնել քաղաքական գործընթացների մեջ, որի իրավունքը չունեն:

Գոյություն ունի քաղաքական զսպվածության սկզբունք, իսկ իրենք ընդհանրապես թքել են այդ սկզբունքի վրա: Ու փոխանակ գործով զբաղվեն, քաղաքական գնահատականներ են հնչեցնում:

Այս ամենի մեջ այսօր քաղաքացին, մեծ հաշվով, անտեսված է: 

Իրականում ժողովրդին հետաքրքիր չէ, թե ինչ է իր երկրի ղեկավարի անունն ու ազգանունը, ժողովրդի համար ավելի կարևոր է իր կյանքի բարելավումը. եթե ուրիշի հեղինակությունը ստվերելով՝ փորձում ես քոնը կառուցել և արդյունքում որևէ առաջընթաց չես արձանագրում, ուրեմն, որևէ մեկին պետք չես»,-հավելեց նա:

Գևորգ Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև դատաիրավական համակարգին, ներկայումս առկա որոշ գործընթացների: Սկսելով վերջից ու խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից՝ մեր զրուցակիցն ընդգծեց.

«ՍԴ-ին պետք է հանգիստ թողնել, որ իրականացնի իր գործառույթները: Եթե կա մի անձ, որն իրեն անպայման ուզում է տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, չի կարելի այդ անձի պատճառով խաթարել ամբողջ մի պետական մարմնի աշխատանքը: Որևէ խնդիր այնտեղ չկա, ով ընտրվել է՝ լեգիտիմ է: 

Այսօր արհեստական խնդիր են ստեղծել, վիճարկում են ՍԴ նախագահի գործունեության իրավաչափությունը, նրա պաշտոնական պարտականությունների կատարումը: Բան ու գործ թողած՝ ուրիշ հարցերով են զբաղվում: Թող այդ մարմինն աշխատի, իսկ եթե որևէ պաշտոնյայի ապօրինի նշանակվելու փաստը որևէ ձևով հաստատված չէ, ի՞նչ իրավունքով ենք անձնական ամբիցիաների համար խաթարել կառույցի բնականոն աշխատանքը»:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այդպես էլ անհասկանալի մնաց այն, թե ինչ է հասկանում իշխանությունը դատաիրավական բարեփոխում ասվածի տակ: «Սկզբում օտար ծագման երևույթներ էին ուզում ներդնել՝ վեթթինգ և այլն:

Հետո հասկացան, որ այդ ամենը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, իսկ հիմա էլ հորինել են այլ անուններ՝ բարեվարքություն և այլն: 

Իրականում իշխանությունը չի հասկանում, թե ինչ է ուզում: 

Չի կարողանում մարդկային լեզվով բացատրել, թե իր խնդիրը ո՞րն է, որից հետո անմիջապես հետ է կանգնում իր գաղափարից: Ոչ մի դատաիրավական բարեփոխում, մեծ հաշվով, չկա: Դատաիրավական բարեփոխումը պետք է սկսվեր դատարանի անկախությունը հարգելու գաղափարից:

 Իսկ եթե կարող ես ժողովրդին հրահանգել, որ գրոհեն ու դատավորներին չթողնեն աշխատել, երբեք չես կարող դատական համակարգ ունենալ: Այս ամենն իր հերթին ուղղակիորեն ազդում է ներդրումների հոսքի վրա: 

Եթե ներդրողը տեսնի, որ Հայաստանում դատավորը պաշտպանված չէ, որ գործադիրի հրահանգով նրան կարող են պառկեցնել գետնին, որևէ ներդրում այստեղ չի կարելի ակնկալել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ