Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մենք չենք մասնակցի ձեր ներքաղաքական կռիվներին, վերցրեք ձեր երկաթուղին իր բոլոր խնդիրներով

МЕЖДУНАРОДНОЕ

vgudok.com-ը «Երևանյան գամբիտ» վերնագրով հոդվածում գրում է, որ «Ռուսական երկաթուղիների» և Հայաստանի իշխանությունների միջև դանդաղ մխացող հակամարտությունը նոր մակարդակի է հասել: 

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի`«Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը:

 

«Ռուսական երկաթուղիների» այս դուստր ձեռնարկությունը իրականացնում է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը: Պայմանագիրը ստորագրվել է 2008 թվականին 30 տարի ժամկետով՝ 10 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Սա «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դեմ Հայաստանի պահանջներին հակընդդեմ կայսերական պատասխան է: vgudok.com- ը ավելի վաղ գրել էր, որ Երևանը (ավելի ճիշտ նոր իշխանությունները) կարծում է, որ մայր ընկերությունը չի կատարում ներդրումային և շինարարական ծրագրով նախատեսված իր պարտավորությունները, իսկ «Հարավկովկասյան երկաթուղում» կոռուպցիա է և գողություններ: 

2018 թվականի օգոստոսին խուզարկություններ էին իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղում», իսկ սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այնտեղ չարաշահման չափը կազմել է մոտ 60 միլիոն դոլար

Մինչ այժմ պետական եկամուտների կոմիտեն և Հայաստանի կառավարությունը չեն հայտարարել ստուգումների ավարտի մասին և չեն տվել իրավական եզրակացություններ: Մի քանի ամիս է, ինչ Երևանից լսվում են պայմանագիրը դադարեցնելու սպառնալիքներ, և կայսրությունն այսպես է արձագանքել՝ մեզ ձեր երկաթուղին ընդհանրապես պետք չէ, տանջվեք դրա հետ ինքներդ: 

Չնայած որոշակի դիվանագիտական կոպտությանը՝ պատասխանի էությունը հենց դա է: Հայաստանի երկաթուղին չի հանդիսանում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ակտիվների գոհարը:

Անգամ հակառակը, դա մի տեսակ բարեգործական պարտավորություն է, որը ստացվել է «որպես բեռ»: Հետևաբար, այն «Ռուսական երկաթուղիներ»- ի առաջնահերթ զարգացման ծրագրերի ցանկում չէ։

Սա վիրավորում է հայկական կողմին, բայց ինչպես ռուսական ասացվածքն է ասում, «վիրավորների վրա ջուր են տեղափոխում»: 

Էթնիկ հայի նշանակումը «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենի պաշտոնում կարող է փոխել այս վերաբերմունքը, սակայն ինչպես երևում է, Երևանը դրա վրա ներկայումս չի կարող հույս դնել: 

Իրավիճակը հասկանալու համար ասենք, որ Հայաստանի երկաթուղին անհույս է շահութաբերության տեսակետից, սակայն բեռնափոխադրումները ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար, քանի որ ռելսերի վրայով ստացվում են կենսական կարևորություն ունեցող նավթամթերք և ցորեն:

 Բայց այդ ծավալը շահույթ չի տալիս: 

Հաշվի առնելով «Հարավկովկասյան երկաթուղու» անարդյունավետությունը՝ աշխատողներին աշխատավարձ վճարվում է ներդրումային ֆոնդից, չնայած որ դա սկզբունքորեն հակասում է կոնցեսիոն պայմանագրի հիմքում դրված բիզնես մոդելին: Բայց ինչ կարող ես անել: 

 Եթե կոնցեսիոն պայմանագիրը խզվի, ապա «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը կազատվի գլխացավանքից, սակայն Հայաստանը կբախվի լուրջ խնդիրների հետ: 

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը կարծում է, որ պայմանագիրը դադարեցվելու դեպքում Հայաստանի երկաթուղին կաթվածահար կլինի, քանի որ երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման վերաբերյալ համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելու դեպքում Հայաստանը գործնականում կմնա առանց շարժակազմի: 

Փաստն այն է, որ համաձայն 2008 թվականի պայմանավորվածության, ամբողջ շարժակազմը, իսկ դա մոտ 2500 միավոր է (քարշակ գնացք, ուղևորատար և բեռնատար վագոններ) ամբողջովին ձեռք է բերել ռուսական ընկերությունը:

Այսինքն, ստացվում է այսպես՝ վերցրեք ռելսերն ու կայարանները, իսկ գնացքները մերն են: 

Կստեղծվի մի իրավիճակ, որի դեպքում Երևանը կտիրապետի երկաթուղու ենթակառուցվածքը, սակայն չի կարողանա բեռնափոխադրումներ իրականացնել: 

Այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի գնել շարժակազմ, որը սակայն բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ կառաջացնի:

Նույնիսկ եթե հայկական կողմը դրան չգնա, այլ վարձակալի շարժակազմ, միևնույն է, դա կհանգեցնի բեռնափոխադրումների սակագների բարձրացման: 

Պայմանագիրը դադարեցնելու դեպքում մոտավորապես 3000 հոգանոց կոլեկտիվը կկանգնի զանգվածային կրճատումների և աշխատավարձերի զգալի իջեցման սպառնալիքի առաջ:

 

Ըստ էության, Հայաստանի երկաթուղին այլևս ոչ ոքի պետք չի լինի: Վահե Դավթյանի խոսքերով, Հայաստանի երկաթուղային ցանցը շահութաբեր չէ՝ չնայած դրա վրա վերջին 10 տարվա ընթացքում բազմամիլիոնանոց ներդրումներ են իրականացվել:

Եվ դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով, մասնավորապես երկաթուղու մեկուսացմամբ՝ հայկական երկաթուղային ցանցը «փակուղային» է: 

Ըստ էության, հայկական երկաթուղին ունի միայն մեկ կցումային կայարան` Այրումը, իսկ առանց տարանցիկ բաղադրիչի համակարգը ներդրումային գրավչություն չունի: Հույս փայփայել, որ այն կգնեն չինացիները, նույնպես սխալ է:

 

Պեկինը կեղծավորաբար «Մեկ գոտի - մեկ ուղի» անվանելով իր ծրագիրը՝ կառուցում է ոչ թե մեկ ուղի, այլ բազմաբնույթ ուղղություններով ուղիներ: Հայաստանը հանդիսանում է այս ուղիների բավականին կարճ և ոչ այնքան կարևոր մի հատված:

Ռուսական կողմը հետաքրքրված է հայկական երկաթուղու բնականոն աշխատանքով, քանի որ դրանով են իրականացվում մատակարարումներ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանին: Հայաստանն իր հերթին ինքն է հետաքրքրված այդ ռազմաբազայով, քանի որ այն իր անվտանգության երաշխիքն է:

Ներկայումս, եթե հայերը անհեռատեսորեն անտեսում են Ադրբեջանի հետ մխացող հակամարտությունը, ապա վաղը Հայաստանում գտնվող ռուսական զորքերը կարող են դառնալ Ադրբեջանին զսպող միակ ուժը: 

Ի վերջո, Երևանը շահագրգռված է, որ այդ հակամարտության «դատավորը» լինի Մոսկվան, այլ ոչ թե Անկարան: 

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության և «Ռուսաստանի երկաթուղիների» դիրքորոշումը հետևյալն է. մենք ժամանակ չենք վատնի քննարկելու այն, ինչը մեզ չի հետաքրքրում, մենք չենք մասնակցի ձեր ներքաղաքական կռիվներին, վերցրեք ձեր երկաթուղին իր բոլոր խնդիրներով: Ասված է ուղիղ և կոպիտ՝ բայց անկեղծորեն:

Կամո Խաչիկյան

Решение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман