Սեւամորթ տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա եւ գնդակահարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍենթ Փոլի արվարձանում սեւամորթ տղամարդը բախվել է պարեկային մեքենային, դանակով հարձակվել է ոստիկանի վրա եւ գնդակահարվել, փոխանցում է Vesti-ն:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, եւ գրեթե անմիջապես տասնյակ սեւամորթներ սկսել են ցույց անել ոստիկանական տեղամասի մոտ՝ օրենքի պահապաններին մեղադրելով չարդարացված սպանության մեջ:
Ոստիկանությունը ստիպված էր հրապարակել տեղի ունեցածի տեսանյութը, որի կադրերը ցուցադրում են, որ կրակոցներն արդարացված էին, եւ պարեկը մինչեւ վերջին պահը 31-ամյա Ռոնալդ Դեւիսին կոչ էր անում գցել դանակը, սակայն բառերը զայրացած տղամարդու վրա չէին ներգործում:
Սենթ Փոլի քաղաքապետ Մելվին Քարթերը, որը քաղաքի առաջին սեւամորթ ղեկավարն է, հայտարարել է, որ սգում է Դեւիսի ազգականների հետ, սակայն հրապարակված տեսանյութը ցուցադրում է, որ սպայի գործողություններն արդարացված էին:
Պարզվել է, որ Դեւիսը հարուստ քրեական անցյալ ուներ: Այսպես՝ մոտ 10 տարի առաջ նա մեղադրվել էր կողոպուտի մեջ, իսկ 2017 թվականին Դեւիսը խանութ էր թալանել:
Տղամարդն իր մահվանից մի քանի օր առաջ ավարտել էր տեխնիկայի սպասարկման 6-շաբաթյա դասընթացը, որը մեծացնում էր աշխատանք գտնելու նրա հնարավորությունը: Ոստիկանի վրա հարձակվելու նրա դրդապատճառների մասին չի հաղորդվում: