Կառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է ԵՄ-ում գրանցված միջին ցուցանիշին. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է Եվրամիությունում գրանցված միջին ցուցանիշին: Այս մասին Նյու Յորքում, ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ վերափոխեց կանանց դերը հասարակության մեջ: Այսօր մենք լիովին համոզված ենք, որ նրանք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին. հետեւաբար մենք խթանում ենք կանանց իմաստալից մասնակցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բիզնեսում կանանց մասնաբաժինն աճում է: Կառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է Եվրամիությունում գրանցված միջին ցուցանիշին: ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք ավելի շատ կին, քան համաշխարհային միջին ցուցանիշն է: Այսօր մենք կանանց մեծ մասնակցություն ունենք խորհրդարանում, կառավարության բարձրագույն պաշտոններում: