Իսրայելի նախագահը Նեթանյահուին հանձնարարել է կոալիցիա ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանական կոալիցիայի ստեղծման խնդիրը դրել է «Լիկուդ» կուսակցության նախագահ Բենիամին Նեթանյահուի վրա, տեղեկացնում է «Դեւյատի կանալը»-ը։
Ընտրությունների արդյունքներով՝ «Լիկուդը» դարձել է մեծությամբ երկրորդ խմբակցությունը Քնեսեթում՝ ստանալով 32 տեղ։ Միեւնույն ժամանակ, որպես վարչապետ Բենիամին Նեթանյահուին տեսնում է առնվազն 55 պատգամավոր։ Ուստի, նախագահը համարել է, որ գործող վարչապետը խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու ավելի մեծ շանս ունի, քան երկրորդ հավակնորդը՝ «Կախոլ-լավան» դաշինքի նախագահ Բենի Գանցը։
Աջ եւ ձախ ճամբարները Քնեսեթում հիմա փաստորեն հավասարված են՝ ձախերն ունեն 44 («Կախոլ-լավան», «Ավոդա» եւ «Դեմոկրատական ճամբար»), աջերը՝ 48 («Լիկուդ», «Մեր տունն Իսրայելն է» եւ «Յամինա») մանդատ։
Քանի որ ճամբարներից ոչ մեկը լիակատար կոալիցիայի չի ձգում, դրանցից յուրաքանչյուրը ստիպված է մանդատները «լրացնել» կամ հակառակ ճամբարի կուսակցություններից, կամ ի հաշիվ ուլտրաուղղափառների կամ արաբների, որոնք ապաքաղաքական են, չեն պատկանում ոչ աջ, ոչ ձախ ճամբարին ու խորհրդարանում ներկայացնում են բացառապես իրենց սեկտորները։
Ընդ որում, եթե ուլտրաուղղափառների հակասիոնիզմը մասամբ ծածկվում է հասարակության աչքում նրանց հրեականությամբ, ապա արաբներին, որոնք բացահայտ մերժում են պետության հրեական բնույթն ու պաշտպանում ահաբեկչությունը, կոալիցիա վերցնելը վատ վարքագիծ է համարվում։ Նման նախադեպ չի եղել հրեական պետության ողջ նորագույն պատմության մեջ։