«Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ՀԷՑ-ի հովանավորությամբ ևս մեկ բազմազավակ ընտանիք տնակից բնակարան տեղափոխվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրով միայն այս արդեն չորս բնակարան է նվիրվել Վանաձորի բազմազավակ ընտանիքներին: Սիրադեղյանների ընտանիքը հինգերորդն էր, որ տնակից տեղափոխվեց բնակարան:
«Բոլոր շահառուներին մենք երկար ուսումնասիրել ենք, ընտրել ենք վատթարագույն պայմաններում ապրողներին: Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվող ծրագրերի մեծ մասն ուղղված են հենց այս խոցելի խմբերին»,-նշեց ՀԷՑ ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը՝ տեղեկացնելով տեղեկացրեց, որ բնակարան ստացած բոլոր ընտանիքներն ընտրվել են անչափահաս երեխաների առկայության սկզբունքով:
Սիրադեղյանների ընտանիքում չորս անչափահաս երեխա կա: Մարինեն ու իր ամուսինը ևս մեծացել են տնակում, տնակում են ծնվել նաև երեխաները: Ու դժվար չէ պատկերացնել նրանց ոգևորությունը և ուրախությունը, քանզի, իրենց իսկ խոսքերով, չեն էլ պատկերացրել, որ մի օր տնակից դուրս կգան:
Հավելենք, որ ընդհանուր առմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում արդեն 25 սոցիալապես անապահով ընտանիք Գյումրիում ու Վանաձորում բնակարան են ստացել: