Գլխավոր մրցանակով՝ HYUNDAI Sonata-ով տուն ուղեւորվեց Հայկ Մելքոնյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարևորելով բարեկեցիկ միջավայրի ստեղծումը, գիտակցելով սեփական երկրի կառուցման պատասխանատվությունը՝ ԻԴԵԱԼ համակարգը չի դադարում զարմացնել նորանոր ու հետաքրքիր անակնկալներով:
ԻԴԵԱԼ համակարգը շարունակում է իր հաղթական խաղարկությունները՝պարգեւելով հաղթանակի աննկարագրելի զգացողություններն ու հույզերը:
Սեպտեմբերի 25-ին, Բադալ Մուրադյան 6/1 մասնաճյուղում տեղի ունեցավ ԻԴԵԱԼ համակարգի հաղթական հերթական խաղարկությունը, որի գլխավոր մրցանակն էր HYUNDAI Sonata-ն, հաճախորդները հնարավորություն ստացան շահելու իրենց մասնաբաժինը 22.000.000 մրցանակային ֆոնդից՝ կատարելով 50.000 եւ ավել գնումներ ԻԴԵԱԼ համակարգից:
Խանութում աշնանային հաղթական տրամադրություն էր, բազում անհամբեր, սպասողական հայացքներ:
Փոքրիկը հանեց հաղթող մասնակցի երջանիկ կտրոնը՝ երջանկացնելով ևս մեկ հայ ընտանիքի:
- Այս օրը իրոք հիշարժան է ինձ համար ,- ասում է հաղթող մասնակիցը: