Փորձում են գտնել տարբերակներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ քաղաքական իրականությունն օրըստօրե նոր երանգներ է ստանում, այնինչ քաղաքական ուժերին այս օրերին կարելի է բաժանել մի քանի խմբի՝ որոշները չեն խառնվում ընթացիկ հարցերին՝ իշխանություններին չնեղացնելու, ավելորդ անգամ ուշադրության կենտրոնում հայտնվելու և քաղաքական թիրախ դառնալու համար, որոշները հստակ դիրքորոշում են արտահայտում այս կամ այն հարցի կապակցությամբ:
Օրինակ՝ ՀՅԴ-ն քանիցս կարծիք է հայտնել որոշակի իրադարձությունների և քաղաքական դաշտում առկա վիճակի առնչությամբ, իսկ վերջերս նաև հանդես եկավ հայտարարությամբ՝ սթափության կոչ անելով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Դաշնակցությունում բոլորը լավ են պատկերացնում երկրում ստեղծված վիճակի լրջությունն ու հնարավոր բացասական զարգացումները և միակարծիք են, որ ժամ առաջ պետք է կանգնեցնել այս ընթացքը, սակայն տարբերակները շատ են, և դրանց շուրջ ընդհանուր հայտարարի գալու և լուծման տարբերակի ընտրության հարցում քննարկումները, կարծես, դանդաղեցնում են վերջնական որոշման կայացումը։