Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Բաց­վել է Սան­տա Կլա­ուս­նե­րի ուսուց­ման առա­ջին դպրո­ցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Զբոսաշրջության համաշխարհային օր, Ծովի համաշխարհային օր, Մեքսիկա՝ Անկախության պատերազմի ավարտի օր, Բելգիա՝ ֆրանսիախոս հասարակության օր, Ռուսաստան՝ Նախադպրոցական հաստատությունների աշխատողների օր, Մոնղոլիա՝ Հեռուստատեսության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1829– Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացել են Արարատի գագաթը:

1914– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1950 – ծնվել է նկարիչ Հենրի Գարուկյանը, որը կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։

1976 – վախճանվել է հայ մեխանիկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արտավազդ Մխիթարյանը, որի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։

2004– Երևանի քաղաքային խորհուրդը հաստատել է Երևանի դրոշը:

2005– վախճանվել է հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Իսրայեյանը:

2006-Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանությունից տուժածների կամ նրանց հետնորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենք: Համաձայն օրենքի, Հայոց ցեղասպանությունից տուժած անձինք կամ նրանց հետնորդները, ովքեր բնակվում են Կալիֆորնիայում, կարող են դատական գործ հարուցել նահանգային դատարաններում կամ շարունակել արդեն սկսված դատը ընդդեմ ֆինանսական հաստատությունների, որոնք հրաժարվում են վերադարձնել ցեղասպանությունից առաջ հայերի ներդրած գումարները կամ գողացված ապրանքների համարժեք գումարները:

2008- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել նորակառույց Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռմկրտարանի օծման արարողությունը: Մատուռ-մկրտարանը կառուցվել է այն ժամանակ լոնդոնաբնակ բարերար, Հայաստանի նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ

489 –օստգոթերի՝ Իտալիայի նվաճման արշավանքի ժամանակ Վերոնա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որի ժամանակ Թեոդրիխ Մեծի ղեկավարած օստգոթական բանակը հաղթել է Իտալիայի թագավոր Օդոակրի գլխավորած բանակին:

1066 —Նորմանդիայի հերցոգ Վիլհելմ Նվաճողի բանակը, նավերով անցնելով Լա Մանշը, ափհանվել է անգլիական Պեվենսի քաղաքի շրջակայքում:

1130 —Հարավային Իտալիան և Սիցիլիան միավորվել են՝ ստեղծելով Սիցիլիական Թագավորություն:

1480 —Իսպանիայի կառավարիչներ Իզաբելլա Կաստիլսկայան և Ֆերդինանդ Արագոնցին Հռոմի պապ Սիքստ 4-րդի թույլատվությամբ ստեղծել են Իսպանական ինկվիզիցիան:

1590 –Հռոմի պապ Ուրբան 7-րդը վախճանվել է պապ ընտրվելուց ընդամենը 13 օր անց:

1672 —Աֆրիկյան թագավորական ընկերությունը (Անգլիա) ստացել է Աֆրիկայում ստրուկների վաճառք իրականացնելու մոնոպոլ իրավունք:

1777 - Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դարձել է ԱՄՆ-ի մայրաքաղաք:

1818- ծնվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն:

1821 - Մեքսիկան ձեռք է բերել անկախություն Իսպանիայից:

1821 - Ժան Ֆրանսուա Շամպոլ յոնը հայտարարում է, որ վերծանել է Ռոզետայի քարը:

1863 -Սանկտ Պետերբուրգում բացվել է Ռուսաստանի առաջին մանկապարտեզը: 

1891 – վախճանվել է ռուս գրող Իվան Գոնչարովը:

1905– գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվել է Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվել է նշանավոր E=mc2 բանաձևը:

1913– ծնվել է ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը՝ Ալբերթ Էլլիսը:

1917 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգան:

1931 – ծնվել է ավստրիացի երգիչ, դերասան Ֆրեդի Քուինը:

1937 -Ալբիոն քաղաքում (Նյու Յորք նահանգ) բացվել է Սանտա Կլաուսների ուսուցման առաջին դպրոցը:

1940 -Բեռլինում Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան ստորագրել են Եռյակ դաշինքի պայմանագիրը: 1941 -Սիրիան հայտարարվել է անկախ պետություն:

1941 -Սիրիան հայտարարվել է անկախ պետություն:

1959 - Հոնսյու կղզում տեղի ունեցած թայֆունի զոհ է դարձել 5000 մարդ:

1976– ծնվել է իտալացի ճանաչված ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին:

1984– ծնվել է կանադացի հանրահայտ երգչուհի Ավրիլ Լավինը:

1998- ստեղծվել է Գուգլ որոնողական կայքը:

1990– ԽՍՀՄ-ը մտել է Ինտերպոլի մեջ:

1991 - ԽՍՀՄ կոմերիտմիության 22-րդ արտահերթ համագումարը որոշել է դադարեցնել կազմակերպության գործունեությունը:

1993 —վրաց-աբխազական պատերազմի ընթացքում սկսվել են մարտերը Սուխումիի համար, որի արդյունքում քաղաքը անցել է աբխազների ձեռքը:

1996 —գրավելով Քաբուլը՝ թալիբները կախել են Աֆղանստանի նախկին նախագահ Մուհամեդ Նաջիբուլլային:

Կամո Խաչիկյան

 

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը