23 մլն դրամ՝ միայն ներկայացուցչական ծախսերի համար.
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ-ում իշխանափոխությունից հետո Փաշինյանի ու նրա ողջ թիմի համար առաջնային խնդիր էր հայտարարվում գնումների գործընթացի թափանցիկությունը, բոլոր կոռուպցիոն սխեմաների վերացումն ու առաջին հերթին ավելորդ ծախսերի կրճատումը։
Իհարկե, սա շատ գովելի փաստ է, սակայն ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք ծախսերի, որոնք, մեղմ ասած, դժվար է խնայողական համարել։
Օրինակ՝ ուշագրավ թվեր կան ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գնումների ցանկում։
Պարզվում է՝ այս կառույցը մոտ 23 մլն գումար է հատկացրել ներկայացուցչական ծախսերի համար ։
Մնում է հասկանալ, թե այդ ինչ ներկայացուցչական ծախսեր են կատարվում, որ դրա համար հատկացվել է այդքան գումար։ Ի դեպ՝ ՊՈԱԿ-ը մոտ 1 մլն դրամով էլ գնել է դրոն։ Առաջիկայում պարբերաբար կանդրադառնանք նաև այլ կազմակերպությունների «ունիկալ» ծախսերին: