Աֆղանստանի հատուկ ծառայությունները նախագահական ընտրությունների օրը ավելի քան 30 թալիբների են ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի հատուկ ծառայությունները նախագահական ընտրությունների օրը «Թալիբան» արմատական խմբավորման 34 զինյալների են ոչնչացրել, եւս 18 թալիբներ կալանավորվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Khaama Press-ին։
Անվտանգության ծառայությունների տվյալներով, Քաբուլում եւ դրա մերձակայքում անցկացվել է 16 գործողություն եւ կալանավորվել են 14 թալիբներ, որոնք փորձել են խափանել ընտրությունների անցկացումը։ Այլ քաղաքներում գործողությունների արդյունքում ոչնչացվել են 34 թալիբներ, կալանավորվել 4-ը։
Ընդհանուր առմամբ, երկրում թալիբների դեմ 29 գործողություն է իրականացվել։
Ընտրություններն ընթացել են անվտանգության ուժեղացված միջոցառումների ուղեկցությամբ, քանի որ «Թալիբանը» հայտարարել էր, թե մտադիր է խափանել քվեարկությունը։ Սակայն խոշոր ահաբեկչությունների մասին, ինչպիսին տեղի էին ունեցել նախորդ շաբաթ, տեղեկատվություն չի եղել։ Սեպտեմբերին տեղի ունեցած մի քանի ահաբեկչության զոհ են դարձել տասնյակ մարդիկ, դրանց պատասխանատվությունն իր վրա «Թալիբանն» է վերցրել։