6 համայնքում վերընտրվել են գործող համայնքապետերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեպտեմբերի 29-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բավական աշխույժ պայմաններում են ընթացել: Նախնական արդյունքների համաձայն ընտրությունների մասնակիցների բավական բարձր ցուցանիշ է արձանագրվել գրեթե բոլոր համայնքներում: Ի դեպ, առավել մեծ է եղել մասնակցությունը վերջին ժամերի ընթացքում:
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում վերընտրվել է գործող համայնքապետ Հայկ Ասատրյանը, Արարատի մարզի Մրգանուշ գյուղում ՀՅԴ-ական գործող համայնքապետ Մանվել Սարգսյանը:
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա և Տանձուտ համայնքներում ևս վերընտրվել են գործող համայնքապետերը՝ Հրայր Գալստյանը և Մխիթար Պետրոսյանը:
Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում վերընտրվել է միակ թեկնածու, նախկին համայնքապետ Արամայիս Հակոբյանը:
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ևս վերընտրվել է համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը: