Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անակնկալ ունենք, հաջորդ տարի, հավանաբար, կբերենք նոր կենդանի. կենդանաբանական այգու տնօրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Երեւանի կենդանաբանական այգու բնակիչներին տեսնելու համար ամեն տարի շուրջ 300 հազար այցելու է գալիս այստեղ: Այգում այսօր ներկայացված է ավելի քան 170 կենդանատեսակ՝ այդ թվում Կարմիր գրքում գրանցված: Դրանցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է առանձնահատուկ խնամք:

Առավոտյան աշխույժ անցուդարձն սկսում է այգու խոհանոցից: Ամեն կենդանի ունի իր համար մշակված առանձին սննդակարգը: Որոշ կենդանիների կերացանկում նաեւ տեղում պատրաստվող «աղանդեր» կա:

«Թռչունների համար, օրինակ, պատրաստում ենք շիլաներ, մանր եղջերավորների համար էլ միրգն ու բանջարեղենն ենք մանրացնում»,-ասում է Աստղիկ Մարտիրոսյանը:

Կենդանիների սնունդը պետք է լինի թարմ ու բարձրորակ: Մթերքը մատակարարում է մրցույթը հաղթած ընկերությունը:

«Ունենք մոտ 72 տեսակի սնունդ: Մթերքներն ունեն տեխբնութագրեր եւ ամեն անգամ ստուգում ենք համապատասխանությունը»,-ասում է այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը:

Կենդանիների կերակրումը փոքրիկ ցուցադրություն է, որին հետեւում են նաեւ այգու այցելուները:

Լավ սնունդն ու այն ճիշտ ընդունելը կենդանիների առողջության առաջին նախապայմանն է: Այգու կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն այգում շրջում է ամեն օր, հետաքրքրվում կենդանիների վարքով: Փոքր իսկ կասկածի դեպքում կենդանին տեղափոխվում է բուժզննման: Բուժարանը հագեցած է տարբեր միջամտությունների համար անհրաժեշտ բուժսարքավորումներով ու դեղորայքով: Պարտադիր ստուգումներից բացի, կենդանիները նաեւ պատվաստվում են: Մասնագետները նոր մեթոդներ ներդնելու ճանապարհներ են գտնում:

«Փորձում են վարժեցնել կենդանիներին, որ թաթը մեկնի եւ ներարկման համար, օրինակ, ավելորդ անգամ չթմրեցնենք կենդանուն»,-ասում է գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:

Կեսօրից հետո կենդանիների հանգստի եւ խնամքի ժամն է: Այգու ամենատարեց բնակիչը 36-ամյա պոնին է, իսկ ամենափոքրը ծնվել է օրեր առաջ՝ Պավիան տեսակի կապիկների ընտանիքում:

«Մենք անակնկալ ունենք, հաջորդ տարի, հավանաբար, կբերենք նոր կենդանի, որն այգում ունենալը մեծ ձեռքբերում է ցանկացած երկրի համար»,-նշում է կենդանաբանական այգու Ռուբեն Խաչատրյանը:

78-ամյա այգին վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվեց, վանդակներին փոխարինեցին ազատավանդակները: Այգին տարածաշրջանում օրինակելի դարձավ: Սակայն անելիքները դեռ շատ են: Առաջնահերթը տարածքի ամբողջական ցանկապատումն է: Հաջորդ քայլով պետք է նոր ազատավանդակներ կառուցվեն եւ պայմաններ ստեղծվեն նոր կենդանիների համար:

«Հաջորդ տարի մեր այգին կդառնա եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի լիիրավ անդամ, եւ հնարավորություն կունենանք մասնագետներ վերապատրաստել եւ նոր կենդանանտեսակներ ձեռք բերել»,-ասում է Ռուբեն Խաչատրյանը:

Չնայած տարվա ընթացքում կենդանիների արտասովոր անկումներին եւ, կառավարման որակի վերաբերյալ եղած քննարկումներին՝ կենդանաբանական այգին շարունակում է իր աշխատանքը սովորական աշխատակարգով:

Կենդանաբանակայն այգին այժմ աշխատում է աշնանային ժամանակացույցով, ուղիղ ժամը 19:00-ին այգու դռները քաղաքացիների համար փակվում են: Մայրամուտից հետո այգին խորհրդավոր երանգ է ստանում:

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան