Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հասկանում եմ՝ սա ինչի է հանգեցնելու, բայց գնում եմ պայքարի»

ИНТЕРВЬЮ

Երևանի պետական համալսարանում առկա են ակնհայտ տարաձայնություններ և անհամաձայնություններ բուհի ներկայիս ղեկավարության, աշխատակիցների, ուսանողական ու գիտական խորհուրդների ներկայացուցիչների միջև: 

Օրերս էլ պարզ դարձավ, որ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ ԷմինՏերյանը դատական երկու հայց է ներկայացրել համալսարանի դեմ:

 

«Փաստի» հետ զրույցում նա անդրադառնում է հայցերին:

Սա ապօրինություն է, որը գործում է ոչ միայն ԵՊՀ-ում

Ես երկու հայց եմ ներկայացրել Երևանի պետական համալսարանի դեմ: Մեկը վերաբերում է իմ պայմանագիրն անորոշ ժամկետից որոշակի դարձնելուն, ինչի իրավունքը ռեկտորը չուներ երկու պատճառով: Առաջինը՝ հաջորդ աշխատանքային պայմանագիրը չի կարող նախորդից պայմաններով ավելի վատը լինել: 

Երկրորդ պատճառն այն է, որ այն հաստիքները, որոնք անհրաժեշտ են տվյալ հիմնարկի նորմալ կենսագործունեության համար, այսինքն՝ այդ հաստիքները ժամանակավոր չեն, դրանց համար կնքվող աշխատանքային պայմանագրերը չեն կարող լինել ժամանակավոր:

 

Հետևաբար՝ այդ երկու կետով մտել եմ դատարան և պահանջում եմ, որ իմ աշխատանքային պայմանագիրը նորից դառնա անորոշ ժամկետով:

Այս խնդիրը միայն իմ խնդիրը չէ: 

Համալսարանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք աշխատում են ժամկետային պայմանագրերով, և դրա պատճառով այդ աշխատողների անմիջական ղեկավարներն արդեն ճնշումների են ենթարկում աշխատակիցներին, կախվածության մեջ պահում իրենցից: 

Կարող են ուղղակի, առանց որևէ պատճառի, աշխատանքային պայմանագիրը չերկարաձգել: Սա ապօրինություն է, որը գործում է ոչ միայն ԵՊՀ-ում, այլև պետական և կիսապետական բազմաթիվ այլ հիմնարկներում: 

 

Դա գիտական խորհրդի լիազորությունների դեմ քայլ է, որը վիճարկում եմ դատարանում

Երկրորդ հարցը վերաբերում է իմ անմիջական ղեկավարին: Կարծում եմ՝ համալսարանում աբսուրդ որոշում է կայացվել ռեկտորի պաշտոնակատարի կողմից: Ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, սկսել եմ ենթարկվել միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորին, ինչն աբսուրդ է: 

Դիմել եմ դատարան: Մի կողմ թողնենք տվյալ անձի պատրաստվածության մակարդակը, որի մասին գրել եմ նաև ֆեյսբուքյան իմ էջում:

Սա աբսուրդ է, որովհետև չի կարող մամուլի խոսնակը ենթարկվել երկրորդ դեմքին: 

Ինձ բանավոր ասում են, որ կարևոր հարցերի, լրագրողներից եկած հարցումների դեպքում միանգամից դիմիր ռեկտորի պաշտոնակատարին, բայց կարծում եմ, որ սա ապօրինություն է, որովհետև, եթե թղթով ենթարկվում եմ Արթուր Իսրայել յանին, ուրեմն պետք է բոլոր հարցերը լուծեմ իր հետ: 

Երկրորդ հայցս վերաբերում է սրան: Վիճարկում եմ հոգաբարձուների խորհրդի որոշումը, որովհետև գիտական խորհուրդը, երբ հաստատել էր համալսարանի նոր կառուցվածքը, հաստատել էր արտաքին կապերի գծով պրոռեկտորի հաստիք:

Հոգաբարձուների խորհրդի նիստում ներկա ռեկտորն առաջարկել է փոփոխություն, ինչը հոգաբարձուների խորհուրդն ընդունել է և հաստատել: Կարծում եմ, որ սա ԵՊՀ կանոնադրության խախտում է, որովհետև ռեկտորը կարող է ներկայացնել միայն գիտական խորհրդի որոշումը: 

Դա գիտական խորհրդի լիազորությունների դեմ քայլ է, որը հիմա վիճարկում եմ դատարանում և հասնելու եմ նրան, որ այդ պաշտոնը անվանափոխվի, դատարանի վճռով համարվի ոչ ճիշտ որոշում, և դրանից հետո վերանայվի նաև իմ ենթակայության հարցը:

Խնդրել եմ դատարանին կիրառել հայցի ապահովում՝ կասեցվի իմ ենթակայությունը պրոռեկտորին

Դատական նիստերի օրերը հայտնի չեն: 

Մի հայցով դատարանը կիրառել է հայցի ապահովում, այսինքն՝ մինչև դատական պրոցեսի ավարտն իմ աշխատանքային պայմանագիրը դարձել է անորոշ ժամկետով:

Երկրորդի մասով՝ խնդրել եմ դատարանին, կիրառել հայցի ապահովում, այսինքն՝ մինչև դատական պրոցեսի ավարտը կասեցվի իմ ենթակայությունը պրոռեկտորին, բայց դեռևս դա չի կիրառվել, որովհետև առայժմ ժամկետը չի լրացել, այսինքն՝ հույս ունեմ, որ դա էլ կկիրառվի: 

Խստորեն պահպանում եմ բարոյական և էթիկական բոլոր կողմերը

Օրերս գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրվեց, որտեղ ռեկտորի պաշտոնակատարի նախաձեռնությամբ մերժվեց քննարկման օրակարգը: 

Ուսանողներն ասում էին՝ եկեք քննարկենք մեր խնդիրները, բայց ռեկտորի պաշտոնակատարը մերժեց քննարկման օրակարգը և, ճնշելով դեկաններին, ստիպեց, որ նրանք դեմ քվեարկեն օրակարգին: Սա նշանակում է, որ եթե համալսարանի խնդիրները չեն քննարկվում համալսարանի ներսում, և եթե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հայցով դիմում է դատարան, որպեսզի վերականգնվի պրոռեկտորի պաշտոնում, հետևաբար մնացած բոլոր մարդիկ, որոնք ունեն քննարկման կարիք և կարծում են, որ իրենց հանդեպ ապօրինություն է կատարվել, իրավունք ունեն և՛ քննարկումը դուրս հանելու, և՛ դատարան դիմելու: 

Կարծում եմ, որ խստորեն պահպանում եմ բարոյական և էթիկական բոլոր կողմերը, դա ինձ համար շատ կարևոր է: Ինձ համար կարևոր է համալսարանի պատիվը, շատ ծանր եմ տանում, որ տառասխալներով գրող մարդը կարող է նախարարի ընկերը լինելու պատճառով նշանակվել ԵՊՀ պրոռեկտոր:

Կառչած չեմ իմ պաշտոնից, հասկանում եմ, թե սա ինչի է հանգեցնելու, բայց գնում եմ պայքարի, որովհետև ինձ համար Երևանի պետական համալսարանը շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ իմ անձնական կարիերան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ