Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հար­ցերը, որոնք ժա­մա­նակին խնդրա­հա­րույց էին և խո­չըն­դո­տում էին աշ­խա­տան­քը, այ­սօր էլ ար­դի­ա­կան են

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Թե այս ամենն ինչի կհանգեցնի, որոշ ժամանակ հետո հասկանալի կլինի

«Մշակույթը ճահճացման մեջ է» ձևակերպումն ինձ համար անընդունելի և անհասկանալի է, որովհետև նույն քաղաքական իրադարձությունների մեջ տեղի ունեցող փոփոխություններն ու գործընթացները, հեղափոխությունը, մարդկանց փոխհարաբերությունները, արվեստագետների՝ իրար հետ շփման ձևերն արդեն իսկ շատ կարևոր մշակույթ է, որը միանշանակ լճացման մեջ չէ: 

Թե այս ամենն ինչի կհանգեցնի, որոշ ժամանակ հետո հասկանալի կլինի, բայց այն, որ լճացում չկա, միանշանակ է: Լճացում չկա այլ ոլորտներում ևս: 

Ցանկացած ոլորտում, նույնիսկ այնտեղ, որտեղ հեղափոխության ձեռքը դեռ չի հասել, միևնույն է՝ սթափության այնպիսի մակարդակի են հասել, որ էլի ազատագրվել են լճացումից:

Նախարարությունները միավորելը և հսկայական նախարարություն ստեղծելը սխալ որոշում էր

Օրերս ազգային կինոկենտրոնը հրապարակեց այս շրջանի համար հայտերի ֆինանսավորման ծավալները, ինչպես նաև անվանացանկը, թե ովքեր են ստացել ֆինանսավորում: 

Ունեի նախագիծ, պետք է նկարահանեմ իմ դեբյուտային կարճամետրաժ ֆիլմը: Եթե ուսումնասիրեք ֆինանսավորման արժանացածների անվանացանկը, կտեսնեք, որ բացարձակապես նոր անուններ են: 

Կար ընդունված կարծրատիպ, որ պետական ֆինանսավորումը միայն հատուկենտ մարդկանց միջև հասանելի գումար է, ինչն այդպես էլ եղել է: 

Կինոյի ասպարեզում, որը տարիներ շարունակ անհույս ոլորտ էր, երիտասարդ կինոգործիչները ձեռք էին քաշում պետական համակարգից, փորձում էին իրենց համար ստեղծել այլընտրանքային ճանապարհներ: 

Իհարկե, որպես կառույցներ և կազմակերպություններ, դրանք շարունակում են լինել չափազանց բյուրոկրատական: Սա պետք է փոխել: 

Երբ դեռևս մշակույթի նախարարի խորհրդական էի, ասել եմ՝ սխալ որոշում էր նախարարությունները միավորելը և հսկայական նախարարություն ստեղծելը: 

Օրերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի հաղորդման հյուր էր, որի ժամանակ որևէ հարց չհնչեց գիտության, երիտասարդության, սպորտի, մշակույթի մասին:

Բոլոր հարցադրումները միայն կրթության մասին էին: Իհարկե, կրթությունը պետության ամենակարևոր պլատֆորմներից մեկն է, բայց արդեն իսկ սա որակական չափանիշ է ցույց տալու, որ այն մյուս ոլորտները անուշադրության են մատնված: Նախարարության օպտիմալացման որոշումը որևէ մասնագիտական հիմնավորում չունի: 

Եթե օպտիմալացումն արվում էր նրա համար, որպեսզի աշխատակիցներ կրճատվեն, փաստացի աշխատակիցներ չկրճատվեցին: 

 

Մի շարք հարցեր, որոնք այն ժամանակ մեզ համար խնդրահարույց էին և խոչընդոտում էին մեր աշխատանքը, օրինակ՝ և՛ այն համակարգերը, որոնցով մարդիկ աշխատում էին, և՛ ինֆորմացիայի պակասը, և՛ ինֆորմացիոն խողովակների ակտիվացումը, և՛ ՊՈԱԿ-ների ու նախարարության փոխհարաբերությունները, և՛ «Գնումների մասին» օրենքը, որը մշակույթի նախարարության և դրա կողմից աջակցություն ստացած ցանկացած մշակութային փառատոնի համար գլխացավանք է, վստահ եմ՝ մինչ օրս էլ ակտուալ են: 

Կունենանք մի ուրիշ տեսակի գլխացավանք մեր կինոարտադրության համար

Օրենքը պետք է կարգավորի երկու կարևոր խնդիր: 

Առաջին՝ պետություն և մասնավոր կինոարտադրող փոխհարաբերությունների ճիշտ ձևակերպում և այդ ոլորտի կարգավորում, երկրորդ՝ երկու մասնավոր ընկերությունների միջև, այդ թվում՝ մեկը կարող է լինել արտասահմանյան ընկերություն, փոխհարաբերությունների կարգավորում: 

Հակառակ դեպքում՝ ունենալու ենք մի ուրիշ տեսակի գլխացավանք մեր կինոարտադրության համար: Մեր օրենքում այնպիսի դրույթներ կան, որոնք ինձ համար անհասկանալի են, տպավորություն է, որ դրա թիկունքում կանգնած են ոչ մասնագետներ, որովհետև որևէ հիմնավորում չկա: 

Եթե օրենքն իմ նկարագրած փոխհարաբերությունները չի կարգավորելու, չի ստեղծելու բարենպաստ պայմաններ համատեղ կինոարտադրություն ունենալու համար, ուրեմն դա լինելու է հերթական ջուրծեծոցին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն