Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գյու­ղա­ցուն ապա­հո­վագ­րու­թյու­նը հե­տաքր­քիր չէ». դու իմ դար­մա­նը մի տար, քո բե­րա­ծը քեզ լի­նի

ИНТЕРВЬЮ

Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որի կյանքի կոչմամբ ակնկալվում է, որ 6 մարզում կարկուտի և հրդեհի, ինչպես նաև գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հեկտար հողատարածք: 

Բացի դա, նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար: 

Նշվում է, որ գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում բաց երկնքի տակ իրականացվող գործունեություն է, որն անմիջականորեն կախված է բնակլիմայական, մարդածին և տնտեսական գործոններից: 

Աշխարհում հայտնի թվով 350 բնական աղետներից Հայաստանի տարածքին առանձնահատուկ է 110-ը։

 

Ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում վերջին 6 տարվա ընթացքում բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցվել է ավելի քան 110 մլրդ դրամ վնաս:

 2014 թվականին KfW-ի (Գերմանական զարգացման բանկ-խմբ.) աջակցությամբ և ֆինանսավորմամբ «Բիզնես և ֆինանսական խորհրդատվություն» (BFC consulting) շվեյցարական կազմակերպությունն իրականացրել է ապահովագրական համակարգի ներդրման համապարփակ ուսումնասիրություն: 

Որոշ ժամանակ անց՝ KfW-ի տնօրենի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար մոտ 5,3 մլն եվրոյի չափով դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել՝ ՀՀ ֆինանսների նախարարության և KfW-ի միջև: Վերջինս անցկացրել է միջազգային մրցույթ, որի հաղթող է ճանաչվել միջազգային ընկերությունների կոնսորցիումը: 

Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար ստեղծվել է հատուկ պատասխանատու կենտրոն՝ «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ-ն, որն իրականացնելու է գյուղատնտեսության ապահովագրության հատվածի ընթացիկ ղեկավարումը և զարգացումը: 

Ներկայումս Հայաստանում գյուղատնտեսությունն ամենախնդրահարույց ոլորտներից մեկն է: 

Այդ մասին են վկայում «Փաստի» պարբերական հրապարակումները, և թվում է՝ ապահովագրությունը կարող է որոշակիորեն թեթևացնել գյուղացիների հոգսը: 

 

«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրությունը կարևոր և լավ նախաձեռնություն է: 

«Բայց գյուղացին մոտիկ չի գնա դրան: Կազմակերպությունները կգնան, գյուղացիներին կներկայացնեն իրենց ծրագիրը, բայց զուր: 

Վերջին մի քանի տարիներին գյուղացիներն այնքան են խաբվել, որ համարում են՝ իրենց այն վերջին կոպեկը, որ պետք է մուծեն ապահովագրության համար, ավելի լավ է մնա իրենց, քան թե աղետ լինի, նստեն ու սպասեն, որ իրենց 20-50 հազար դրամ փոխհատուցում տան: 

Ժողովրդական մի ասացվածք կա. քամին ասում է՝ մարագ, դուռդ բաց, դարման բերեմ լցնեմ: Մարագն ասում է՝ դու իմ դարմանը մի տար, քո բերածը քեզ լինի: Քանի դեռ երկիրը կայուն չէ, գյուղական աղքատությունը և արտագաղթը չի նվազել, ապահովագրության համակարգը չի աշխատի:

Հարկավոր է գյուղերում ստեղծել գյուղացիների համար ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ, որպեսզի նրանք չարտագաղթեն գյուղից: 

Մի քանի կարկատաններ անում են, բայց դա փրկություն չէ: Ոչխարաբուծության ծրագիր են ստեղծում օլիգարխների համար, որպեսզի փող պտտեցնեն, նրանք գնան, ոչխար բերեն, վաճառեն: 

Դա գյուղատնտեսության զարգացում չէ: 3-5 միլիոն վարկ են տալիս գյուղացուն: Այսօր գյուղացիների հիմնական մասն աղքատ է, նրանք ասում են՝ մեզ երեք միլիոն պետք չէ, վարկերի, հարկերի, տոկոսների մեջ խրված ենք: 

Օրինակ՝ մարդուն կես միլիոն է հարկավոր, երեք միլիոնը վերցնի, ի՞նչ անի: 

Բայց կես միլիոն չեն տալիս: Մեկ էլ այլ խնդիր է գյուղնախարարության միավորումը: Նախկինում այս սեզոնին գյուղնախարարությունը բավականին ակտիվ աշխատում էր գյուղացիներին օգնելու համար: 

Վերջերս էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսության գծով տեղակալը՝ արձակուրդի, իսկ անասնապահության գծով տեղակալը՝ գործուղման մեջ էին: Թե ո՞ւմ էին ոլորտը թողել ու գնացել, չես հասկանում»,-ասում է Սեդրակյանը: 

Նա նշում է՝ գյուղատնտեսական ապահովագրությունը ներառում է երեք կողմերին՝ ապահովագրական ընկերությանը, Հայաստանի կառավարությանը և գյուղացիությանը: 

«Ապահովագրական ընկերությունը մտավախություններ ունի Հայաստանի հարցում, որովհետև այն ռիսկային երկիր է, մտածում է՝ կարո՞ղ է ներդրած գումարները հետ բերել, թե՞ ոչ: Կառավարությունը մտածում է՝ ինչպե՞ս անի, որ քիչ փող ներդնի այս գործում:

Իսկ գյուղացիները ռիսկի չեն դիմում, չեն վստահում ապահովագրությանը: Նրանց սերմեր, պարարտանյութ, տեխնիկա գնելու համար փող է պետք, չգիտեն, թե ինչպես այդ հարցերը լուծեն: 

Այսօր Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է երկու խավ՝ օլիգարխիան և գյուղացիությունը, որն այնքան աղքատ է, որ գնում է, դրսում աշխատում, բերում, այստեղի պարտքերը փակում: Նրանց ապահովագրությունը հետաքրքիր չէ»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель