Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է ЗИЛ-ին. կա տուժած Կլոպն Անգլիայում չի հաղթել միայն Սուլշերին Արցախի պետնախարարը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է. ոստիկանություն (տեսանյութ) Բացահայտում՝ արվեստի, լույսի, գույնի միջոցով. Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչուհու բազմաժանր գործերը «Ռեալի» հայտացուցակը՝ «Գալաթասարայի» հետ խաղին Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը․ ՀՔԾ Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար. Shamshyan.com Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի մասնաճյուղ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման անցկացման վերջնական օրը Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին Ապօրինի մուտք են գործել վաճառակետ, հափշտակել են դրամարկղում առկա գումարը․ ՔԿ

Դա­տարկ­ված ու էլի դա­տարկ­վող բարձր­լեռ­նա­յին գյու­ղը

russian.eurasianet.org-ը «Հայաստան. Բարձրաշենի վերջին բնակիչները» վերնագրով հոդվածում գրում է, որ 1980 թվականին լեռնային Բարձրաշեն գյուղի բնակիչները ընտրություն չունեին և ենթարկվեցին, երբ խորհրդային իշխանությունը որոշեց նրանց վերաբնակեցնել: 

Պատճառաբանվում էր, որ Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող այդ լեռնային գյուղը գտնվում է դժվար հասանելի վայրում, ձմռանը փակ է մնում մի քանի ամսով, և, բացի դա, մոտակա քաղաքներում առկա է աշխատուժի պակաս: 

Արդյունքում 80 բարձրաշենցի ընտանիք տեղափոխվեց և բնակարան ստացավ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Իսահակյան գյուղում: 

Հետո խորհրդայի պետությունը փլուզվեց, եղավ երկրաշարժ, սկսվեցին ցուրտ և սոված տարիները: 

40 ընտանիք, տեսնելով, որ անհնար է անաշխատանք ապրել չջեռուցվող պետական բնակարաններում, վերադարձավ հին բնակավայր: 

Բարձրաշենցիները օգտագործում էին հալվող ձյան ջուրը, սակայն վերջին երկու տարիներին ձմեռները համարյա անձյուն են եղել, և արդյունքում ջրի բացակայության պատճառով մարդիկ կրկին ստիպված են հեռանալ իրենց ծննդավայրից:

Ներկայումս Բարձրաշենում մնացել է հինգ ընտանիք: 

Հայ լուսանկարիչ Գերման Ավագյանը ժամանակին նկարել էր Բարձրաշենի կյանքը, և հիմա նրան խնդրել են վերջին անգամ նկարել իրենց, քանի որ ձմռանը բոլորն են լքելու այն: Խորհրդակցելով գյուղացիների հետ՝ Ավագյանը Գյումրի քաղաքում բացել է երեք լուսանկարիչների լուսանկարների բարեգործական ցուցահանդես: 

Նպատակն է 12 000 դոլար հավաքելով՝ 6 կիլոմետր երկարությամբ ջրագիծ կառուցել գյուղի համար, որը թույլ կտա մարդկանց չհեռանալ գյուղից:

Կամո Խաչիկյան

 

website by Sargssyan