Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-... ՄՇԱԿՈՒՅԹ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է ЗИЛ-ին. կա տուժած Կլոպն Անգլիայում չի հաղթել միայն Սուլշերին Արցախի պետնախարարը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է. ոստիկանություն (տեսանյութ) Բացահայտում՝ արվեստի, լույսի, գույնի միջոցով. Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչուհու բազմաժանր գործերը «Ռեալի» հայտացուցակը՝ «Գալաթասարայի» հետ խաղին Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը․ ՀՔԾ Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար. Shamshyan.com Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի մասնաճյուղ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման անցկացման վերջնական օրը Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին Ապօրինի մուտք են գործել վաճառակետ, հափշտակել են դրամարկղում առկա գումարը․ ՔԿ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»երգչախումբը Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայություն է ունեցել Լիտվայում և Գերմանիայում

Past.am

Միջազգային լայն ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբը՝ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայություն է ունեցել Լիտվայում և Գերմանիայում։

Հայ մեծ խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հայ երգի փոքրիկ դեսպանները փայլուն ելույթներով արդեն հանդես են եկել Լիտվայում Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի ս. Ֆրանցիսկի տաճարում, Մալետայի Մշակույթի տանը և սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության տոնի առիթով կազմակերպված համերգին՝ Լիտվայում ՀՀ դեսպանության և Ուգնյալե մանկական երգչախմբի կողմից, որի ժամանակ Սբ. Կատարինա եկեղեցում բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Լիտվայում ՀՀ դեսպանության հրավերով ներկա են եղել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Լիտվայի փոխարտգործնախարարը, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ։ Համերգի բացումն ազդարարվել է Լիտվայի և Հայաստանի պետական հիմների կատարումով, իսկ ավարտը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների», լիտվական հայտնի «Աժոլուկաս» և «Ուգնյալե» երգչախմբերի միացյալ կատարմամբ Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանով»:

Տիգրան Հեքեքյանը, «Լիտվայի խմբավարների ասոցիացիայի» խնդրանքով, նաև հետաքրքիր և ուսանելի վարպետաց դաս է վարել Լիտվայից և շրջակայքից ժամանած խմբավարների համար։

Գերմանիայում համերգների մեկնարկը տրվել է Բեռլինի Կոնցերտհաուս հեղինակավոր դահլիճում ելույթով։ Այս համերգը, կազմակերպված լինելով Գերմանիայում ՀՀ դեսպանատան կողմից, ևս նվիրված է եղել ՀՀ Անկախության տոնին։

«Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ Կոմիտասի գոհարները, գերմանալեզու դասական նմուշները, ժամանակակից կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններն ըստ արժանվույն են գնահատվել ունկնդրի կողմից։

Երեկոյին ներկա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին մշակութային քաղաքականության գծով հանձնակատար Իրմգարդ Մարիա Ֆելլները նշել է, որ այդ երեկո դահլիճում ներկա բարձրաստիճան պաշտոնյաները կարող են առանցքային դերակատարում ունենալ հայ-գերմանական հարաբերություններում, նաև ավելացրել, որ վերոհիշյալ պետ. այրերի՝ հայ երգչախմբին ցույց տված ընդունելությունն ու ոտնկայս ծափերը, որով նրանք արձագանքել են «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարումներին, արտակարգ էին և աննախադեպ։

Սեպտեմբերի 25-ին «Հայաստանի փոքրիկ երգիչների» ժամանել են Լայպցիգ, որտեղ հայ երեխաներին հյուրընկալել է Գևանդհաուսի մանկական երգչախումբը։ Երեկ՝ սեպտեմբերի 29-ին Տիգրան Հեքեքյանի երգչախումբը հանդես է եկել իր այս շրջագայության առանցքային համերգով Լայպցիգի աշխարհահռչակ՝ Գևանդհաուս Մեծ համերգադահլիճում։

Համերգի ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաները նաևմիացյալ ելույթ են ունեցել Գևանդհաուսի մանկական երգչախմբի հետ՝ կատարելով գերմանական երաժշտություն, Կոմիտասի «Սոնա յար» երգը, իսկ երեկոյի ավարտին՝ Էրեբունի-Երևանը։

 

website by Sargssyan