Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ո՛չ տա­պալ­ված էր, ո՛չ էլ ան­նա­խա­դեպ. սո­վո­րա­կան ու հեր­թա­կան նիստ էր»

ПОЛИТИКА

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին հետևեցին մի կողմից այն «աննախադեպ» որակողների գնահատականները, մյուս կողմից՝ «ձախողված», «տապալված» լինելու պնդումները: 

Անդրադառնալով երևույթին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը տեղի ունեցածը նախ որակեց որպես նորմալ և աշխատանքային մթնոլորտում անցած միջոցառում:

 

«Այն ո՛չ տապալված էր, ո՛չ էլ աննախադեպ: Սովորական ու հերթական նիստ էր, որը բոլոր սովորական ու հերթական նիստերի նման բացի աշխատանքային օրակարգից, ուներ իր առանձնահատուկ օրակարգը, որտեղ ավելի հրատապ հարցեր են քննարկվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ այս անգամ խոսքը մասնավորապես ԵԱՏՄ համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև ազատ առևտրի գոտուն միանալու վերաբերյալ հարցերի մասին է:

«Հիշեցնեմ, որ նախորդ նիստերից մեկին մասնակցում էր Վիետնամը, ու այս համատեքստում ասել, որ, օրինակ՝ Սինգապուրի մասնակցությունն աննախադեպ էր, ճիշտ չի լինի: Աշխատանքային նորմալ գործընթաց էր, որը կարելի է պարզապես հաջողված համարել: 

Վաղուց ժամանակն է գնահատականներում զերծ մնալ «աննախադեպ հաջողություն», «աննախադեպ ձախողումներ» որակումներից»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այլ հարց է նիստի առանձնահատկությունը: 

Քաղտեխնոլոգն այդ առումով առանձնացրեց նաև Իրանի նախագահի մասնակցությունը, որը, ըստ նրա, նիստը հիշարժան կդարձնի:

 

«Մեզ մոտ սիրում են «աննախադեպ», «չտեսնված», «պատմության մեջ նախադեպը չունեցող» և նման այլ գնահատականներ տալ: 

Ընդամենը կարող ենք փաստել, որ այս միությունն այս կամ այն չափով դեպի զարգացման և ընդլայնման է գնում, և յուրաքանչյուր նման նիստ իր մեծ կամ փոքր լուման է դնում այդ հարցում: Հայաստանյան նիստն այդ առումով ևս մի քայլ էր՝ շատ հարցեր լուծելու համար»,-ընդգծեց Վ. Հակոբյանը: 

 

Նա շեշտեց՝ ԵԱՏՄ-ն ֆորմալ առումով տնտեսական ոլորտի համագործակցություն է: «Այդուհանդերձ, յուրաքանչյուր գեոտնտեսություն հիմնված է աշխարհաքաղաքականության վրա: 

Հիմքում ունենալով տնտեսական սերտագույն համագործակցությունը, որն օգտակար կլինի բոլոր երկրների համար, այնուամենայնիվ, առկա է քաղաքական համագործակցությունը: 

Եվ այս առումով բոլորին է հասկանալի, որ նշվածի առանցքը Ռուսաստանն է:

 Միևնույն ժամանակ, պարզ է նաև, որ տնտեսական առումով այն հետաքրքիր համագործակցություն է»,-նշեց նա՝ շեշտելով, որ եթե այդ հետաքրքրությունը չլիներ, մյուս երկրները, որոնք միության անդամ չեն, չէին ցանկանա միանալ գոնե ազատ առևտրի գոտու մասով:

«Այդ իմաստով այն ոչ թե միայն հետագայում, այլև հենց ներկայում օգուտներ ունենալու հնարավորություն կարող է տալ: 

Հայաստանը միգուցե անդամակցել է միությանը հենց այն ակնկալիքով, որ դա մեծ խթան կլինի տնտեսական զարգացման, նոր շուկաների ու ներդրումների համար նոր ու նպաստավոր պայմաններ ունենալու իմաստով»,-շեշտեց քաղտեխնոլոգը:

 

Խնդիրը դիտարկելով հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի մեկուկես ժամ տևած հանդիպմանը՝ Վ. Հակոբյանը նկատեց.

«Պարզ է, որ ցանկացած հարթակ հնարավորություն է՝ հանդիպելու նախագահների, վարչապետների հետ: Այդ միջոցով հնարավոր է նաև կուտակված հարցերին որքան հնարավոր է շուտ լուծումներ տալ: 

Հասկանալի է, որ եթե նույնիսկ կան ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, միևնույն է, բազմաթիվ հարցեր, տարաձայնություններ կան, որոնք բավականին բարդ են և մանրակրկիտ աշխատանք են պահանջում: 

Բացի այդ, կան հարցեր, որոնք կարող են լուծվել միան առաջին դեմքերի մակարդակով, որովհետև շատ դեպքերում տնտեսական խնդիրների լուծման հիմքում դրված են լինում քաղաքական խնդիրները:

 

Օրինակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կարևոր գործոն է գազի հարցը: 

Ունենալով տնտեսական բաղադրիչ, այնուամենայնիվ, գազի գործոնը քաղաքական լուրջ ազդեցության գործիք է հանդիսանում: Տվյալ դեպքում չեմ կասկածում, որ վերոնշյալ հանդիպման առանցքային հարցերից մեկը եղել է գազի գնի խնդիրը»:

 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ գազի գնի հարցը շատ դեպքերում կախված է լինում այն հանգամանքից, թե ընդհանուր հարցերի կոմպլեքսի մեջ կողմերն ինչի շուրջ են կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել:

«Ընդհանրապես, ցանկացած բանակցություն մեծ սակարկություն է, և նույն գազի գինը կախված է լինում տնտեսությունից շատ հեռու քաղաքական որևէ հարցի լուծմամբ, և դրա շուրջ կողմերի դիրքորոշմամբ: 

Այդ ֆոնի վրա են հարցեր լուծվում, որովհետև, օրինակ՝ գազ կամ այլ հումք ունեցող երկրների համար այդ հանգամանքը քաղաքական ներազդեցության լուրջ ռեսուրս է»,-ասաց նա:

Վ. Հակոբյանը շեշտեց, որ, իհարկե, ինֆորմացիա չկա հանդիպման վերաբերյալ, բայց դժվար թե քննարկված չլինի նաև Արցախի հարցը, ռազմաքաղաքական համագործակցությունը:

«Այսպես ասած, երկու երկրների և՛ ստանդարտ, և՛ ոչ ստանդարտ փաթեթ է քննարկվել, իսկ մնացածն արդեն ենթադրությունների համատեքստում կլինի: Օրինակ՝ հարց է, թե որքանո՞վ կարող էր ազդել այդ ամենի վրա մեր ներքաղաքական զարգացումների դինամիկան»,-ասաց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պահպանվել են. 

«Անկախ նրանից, թե Հայաստանում իշխանություններն ովքեր են, երբ նրանք կտրուկ ռևերսներ չեն անում և հիմքում թողնում են ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, ապա համագործակցության տեսակետից շատ մեծ տուրբուլենտություններ չեն լինում:

 

Այո, կան արտահայտություններ, որոնք արվում են ինչպես ներքին լսարանների, այնպես էլ երրորդ կողմերի համար: 

Բայց եթե մի կողմ ենք դնում հռետորաբանությունը, որոշակի անհասկացվածությունները և նայում ենք չոր փաստերին, ապա կարող ենք ասել, որ Փաշինյանի օրոք Ռուսաստանի հետ համագործակցության համատեքստում շատ ավելի զգայուն թեմաներ են շոշափվել: 

Այո, կան բազմաթիվ հարցեր, մանավանդ՝ կապված կադրերի հետ, որոնց մի մեծ մասը կասկածներ է հարուցում ռուսական տարբեր շրջանակներում: 

 Բացի այդ, հիմա կա կենտրոնացում՝ կապված միջանձնային հարաբերությունների՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործոնի հետ: 

Այս ամենը հաշվի առնելով, այնուամենայնիվ, կարծում եմ՝ որքան էլ մարդկային հարաբերությունների գործոնը մեծ աշխարհաքաղաքականության մեջ կարևոր է, միևնույն է, պետության ղեկավարները վերջնարդյունքում առաջնորդվում են իրենց երկրի ախարհաքաղաքական շահերով: 

Նշված գործոնը կարևոր է, բայց հանրագումարում չի կարող ամենավճռորոշը լինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги