Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հնա­րա­վոր է լի­նում կա­տա­րել փո­փո­խու­թյուն­ներ՝ առանց հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րի կամ­քը հաշ­վի առ­նե­լու»

ИНТЕРВЬЮ

Օրերս Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ:

ԵՊՀ ՈՒԽ-ում իրավական հանձնաժողովի նախագահ, գիտխորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ տեսակետները բավական տարբեր են, թե որոնք են օրենքում ամենակարևոր խնդիրները: 

«Որպես իրավաբան՝ ինձ համար առաջնահերթն այն է, որ օրենքում հնարավորինս մանրամասն չեն կարգավորվում բուհական սուբյեկտների՝ դասախոսի, ուսանողի, վարչական անձնակազմի իրավունքներն ու պարտականությունները, նրանց իրավունքների իրականացման համար երաշխիքներ չեն սահմանվում: 

Օրենքը շատ է ծանրաբեռնված դեկլարատիվ բնույթի սկզբունքներով ու նպատակներով: Լավ է, որ դրանք ամրագրված են, բայց օրենքի հետագա հոդվածներում իրենց մասնավոր դրսևորումները չունեն: 

Պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք մնում են հռչակագրային, եթե չեն սահմանվում կիրառության մեխանիզմներ:

 

Ինձ համար զարմանալի էր, որ օրենքում չէր ամրագրվել ժողովրդավարության սկզբունքը, ինչն իր հետագա դրսևորումներն ունի օրենքում: 

Ժողովրդավարության սկզբունքն ամրագրված է միայն «Կրթության մասին» օրենքում, բայց ամեն դեպքում այդ սկզբունքը պահպանված է, քանի որ ուսանողների ներգրավվածությունը առնվազն 25 տոկոսով երաշխավորված էր բուհի կառավարման բոլոր օղակներում: 

Ֆակուլտետային, կենտրոնական-գիտական, ինչպես նաև հոգաբարձուների խորհուրդներում այդ 25 տոկոսը պահպանվում էր, իսկ այս դեպքում տեսնում ենք, որ ընդհանրապես ուսանողների ներգրավվածության մասին խոսք չկա ֆակուլտետային և կենտրոնական-ակադեմիական խորհուրդներում, այլ նաև նշված է, որ երկու ուսանողի ներկայություն կարող է լինել բուհի հոգաբարձուների խորհրդում: Կայացած վերջին քննարկման ժամանակ անդրադարձանք սրան:

Նշվեց՝ համալսարանն ունի 18 հազար ուսանող, ինչպես և ով է ընտրելու այն երկու բացառիկներին, որոնք պետք է ներկայացված լինեն հոգաբարձուների խորհրդում»,-ասում է Սողոյանը:

Օրենքի նախագածի ժամանակ քննարկվել է նաև բուհական վերահսկողությունը: «Դիտարկելով բուհում առկա կրթության որակի չափելիությունը՝ ո՞վ և ի՞նչ մեխանիզմներով պետք է չափի այդ որակը, բացի դա, որակ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում: 

Անհրաժեշտ է բուհում որոշակի երևույթներ վերահսկել, որքան էլ ամրացնում ենք ինքնավարությունն այլ պետական մարմիններից, բայց մեր կրթական համակարգն այն վիճակում է, որ որոշ մասնավոր բուհերում առկա են դեպքեր, երբ մարդիկ կարող են դասի չգնալ ու ստանալ որակավորում, ինչն էապես նվազեցնում է որակավորված ուսանողների դիպլոմի արժեքը:

 

Վերահսկողություն անհրաժեշտ է, բայց դրա համար սահմանված մեխանիզմներ օրենքում չկան: Որոշակի անդրադարձ կար նրան, որ այժմ պետական քաղաքականությունը պետք է տանել նրան, որ դրանով զբաղվեն համապատասխան պետական մարմինները: 

Այդ հարցը քննարկման ժամանակ մնաց չպարզաբանված: Կրթության նախարարության ներկայացուցիչն ընդունեց, որ դեռևս վերջնական մոտեցում չկա, թե ով, ինչպես և ինչ շրջանակներում պետք է բուհերում վերահսկողություն իրականացնի»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

 

Բուհի կառավարման խորհուրդների ձևավորման կարգում ամենավիճահարույց խնդիրը վերաբերում է կազմի համամասնությանը։ 

Ըստ նոր նախագծի՝ կառավարման խորհրդի կազմի հիսուն տոկոսին նշանակում է անձամբ նախարարը։ Սողոյանը նշում է՝ մշտապես քննադատվել է այն, որ կառավարման խորհրդի կազմի հիսուն տոկոսն, ըստ էության, կառավարությունն է ներկայացնում:

«Հիմա ասում են՝ այդ հիսուն տոկոսն էլի նախարարի որոշմամբ է լինելու, բայց այդ կազմում չպետք է լինի որևէ պետական պաշտոնյա, այսինքն՝ այս դեպքում նշում են, որ թուլանում է բուհի վրա վերահսկողական անմիջական ազդեցություն ունենալու հավանականությունը, ինչը պետք է դիտարկել քանակական և որակական տեսակետից:

Նոր նախագծի համաձայն՝ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 12 անդամից: Նրանցից 50 տոկոսի շրջանում դժվար չէ գտնել վեց հոգի ոչ պետական պաշտոնյա, որոնց հնարավոր կլինի որոշակի կամք թելադրել: 

Ամեն դեպքում ռիսկերն ինձ համար բարձրացել են նրանով, որ խորհրդի քանակական կազմը փոխվել է, և ընտրվել է ոչ թե որոշակի հայեցողություն, օրինակ՝ կախված բուհի մեծությունից՝ 10-ից 30 հոգուց բաղկացած կառավարման խորհուրդ ունենալը, այլ ֆիքսվել է հստակ թվաքանակ:

 

Եթե, իհարկե, քանակը մեծացվի, հիսուն տոկոսը, կարծում եմ, շատ է կառավարության կողմից ներկայացվողների համար, եթե նաև հաշվի ենք առնում, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը կարող է միայն նշանակվել լիազոր մարմնի կողմից առաջադրված անձանց կողմից: 

Կարելի է համամասնությունը պահել, բայց ավելացնել անդամների քանակը, որոշակի երաշխիքներ տալ բուհական հատվածին, այսինքն՝ բուհի ներսում գտնվող անձանց, որպեսզի կարողանան որոշակի հակակշիռ ստեղծել լիազոր մարմնին, այսինքն՝ բուհը բացառապես դրսից չկառավարվի: Խնդրի հիմնական ելակետն այն է, որ համալսարանում հնարավոր է լինում կատարել փոփոխություններ՝ առանց բուհի ներսում համալսարանականների կամքը հաշվի առնելու»,-եզրափակում է Տաթևիկ Սողոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ