Ինչի՞ համար. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Արփինե Հովհաննիսյանից ներողություն խնդրելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Արփինե Հովհանիիսյանին պաշտպանում է Գեւորգ Պետրոյանը, որը 2 ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ասում էր կանանց եւ երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ։ Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի խոսքերին։
Լրագրողի հարցին՝ եթե նույնկերպ իր հասցեին արտահայտվեին, ինքը ինչպես կարձագանքեր, պատգամավորն ասաց. «Ես ոչ մեկի անձնական դաշտ չեմ մտել, մի շարունակեք այդպես, այս իսկ պատճառով ինձ նման մեղադրանք մի առաջադրեք, իմ թիմակիցը հասուն տղամարդ է, նրան ուղղեք այդ հարցը, ես ասում եմ՝ ուր էին լրագրողները, երբ Գեւորգ Պետրոսյանը Աժ ամբիոնից ասում էր կանանց եւ երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ, ուր էիք, երբ նաիրա Զոհրաբյանը, լինելով Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ, մարդկանց դուրս էր հրավիրում դահլիճից, ամենավերջին ձեւով անարգում էր մարդու իրավունքները, ես ուզում եմ ամեն ինչին համարժեք պատասխան տաք»։
Պատգամավորը հիշեցնում է՝ «Հաց բերողը» մահացավ հենց Արփինե հովհաննիսյանի օրոք. «Պարոն Քոչարյանը սխալ ձեւակերպում է արել, ես ընկերաբար կասեմ՝ պետք չէ նման արտահայտություն անել, գուցե դուք զայրացած եք, բայց ամենավերջին անձնական վիրավորանքներով Արփինե Հովհաննիսյանը խայտառակ հարցազրույցի համար ինչու չեք ասում՝ ով է ձեզ թույլ տվել մտնել մարդու անձնական վիրավորանքների դաշտ։ Արփինե Հովհաննիսյանը այն արդարադատության նախարարն էր, որի օրոք մահացավ Հաց բերողը»։
Նա նաեւ վստահ է՝ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր չի արել. «Ես ամբողջությամբ չեմ տեսել պարոն Քոչարյանի հարցազրույցը, իսկ այնքանով, որքանով տեսել եմ, ինձ համար նորմալ է եղել։ Պարոն Քոչարյանը մի փոքր այլ ձեւակերպում է տվել, չեմ կարծում միտումնավոր է արել, քանի որ պարոն Քոչարյանը բացառիկ հարգանք ունի բոլոր կանանց եւ տղամարդկանց հանդեպ, ինչը չի կարելի ասել այն մարդկանց մասին, որոնք աղմուկ են բարձրացել»։
Քրիստինե Պողոսյանը՝ որպես կին պատգամավոր շատ է վիրավորվում, երբ արդարադատության նախկին նախարարը գործող նախարարին տականք է անվանում։
Հարցին՝ պետք է Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արփինե Հովհաննիսյանից, նա արձագանքեց. «Ինչի՞ համար։ Անդրանիկ Քոչարյանը հասուն մարդ է, եթե կարիք զգա ներողություն խնդրելու, ես չէ, որ պետք է նրան ասեմ։ Եթե գտնի, որ կարիքը կա, հանգիստ նույնիսկ կասի»։