Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կանգ առնելու և զրոյական կետի գալու անհրաժեշտությունը. Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները հաղթահարված չեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երկրում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ ատելության խոսքի չափաբաժինը, չարությունը, թշնամանքը հետզհետե ավելանում են, զուգորդվում նաև մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու հայհոյանքով: 

Ի՞նչ վտանգներով է լի այս մթնոլորտը, ո՞ւր է տանում այն, ովքե՞ր են պատասխանատու ստեղծվածի համար, առողջացման հնարավորություններ կա՞ն: Այս հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանի հետ:

Շեշտելով, որ խնդիրն այստեղ ոչ թե անձերն են, այլ երևույթն ու դրանից բխող հետևանքները, Թևան Պողոսյանն առանձնացնում է հատկապես միասնականության և Հայաստանի առաջ առկա մարտահրավերների խնդիրը: 

«Ելնելով ներկայում կամ նախկինում զբաղեցրած որևէ պաշտոնից կամ այսօրվա ունեցած որևէ դերակատարումից՝ մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք պարտականություն ունեն՝ թե՛ ապագա սերնդի, թե՛ իրավիճակը երկրում միասնականության դաշտում պահելու համար:

Իսկ դրա համար պետք է ներքին զսպվածության ընկալում, որտեղ դու սկսում ես քեզանից՝ չսպասելով ուրիշներին: Եթե դու գիտակցում ես, ապա իրավիճակ է փոխվում՝ երկարատև ընկալելու ես այն կարևոր հանգամանքը, որ միասնականությունը շատ կարևոր է: 

Բոլորիս երազանքն է հզոր Հայաստան ձևավորելը, իսկ հզոր Հայաստան ձևավորվում է, եթե միասնական Հայաստան է լինում»:

Կարեն Քոչարյանի խոսքով, ստեղծվածի պատճառները շատ ավելի խորքային են, գալիս են շատ ավելի հնից. 

«Նախկինում, այսպես կոչված, քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ իրենց թույլ էին տալիս արարքներ, որոնք որևիցե գնահատականի՝ քաղաքական կամ քրեական պատասխանատվության չէին արժանանում: Իհարկե, չհաշված հասարակության վրդովմունքն ու մեդիայի արձագանքը:

Այս ամենը բերեց նրան, որ շատերին թվաց, որ դա կարելի է: Մտածեցին՝ եթե նրան կարելի է, իրենց ինչո՞ւ չի կարելի: Սա կամաց-կամաց փաստացի ապրելակերպ դարձավ: 

Այդ ամենին, իհարկե, նպաստեց նաև Ֆեյսբուքի գործոնը, որտեղ մոնիտորի դիմաց գտնվելով՝ մարդկանց թվում է, թե առյուծ են կտրել»: 

Իսկ հասարակությունը առողջացնելու ճանապարհը, ըստ քաղտեխնոլոգի, կրթելն է. 

«Հասարակությունը վերջին 30 տարիներին դեգրադացել է անիմաստ, ռաբիս երգիչներով, սերիալներով, որտեղ քարոզվում է այդ նույն բռնությունը: Վերջին 30 տարիներին հայ հասարակությունը ոչ թե կրթվել, այլ դիպլոմ ու ատեստատ է ստացել: 

Պետք էր սկսել հասարակությունը կրթելուց, բայց ոչ թե կրթել, այլ կռտել ենք: 

Որքան հասարակությունը շարունակի սնվել նրանով, ինչով սնվում է և չսնվի նրանով, ինչով սնվում է ամբողջ առաջադեմ և քաղաքակիրթ աշխարհը, մենք ունենալու ենք հակառակ պատկերը»

Թևան Պողոսյանը հիմնական վտանգի մասին մատնանշեց. 

«Մեր առջև կանգնած են շատ մարտահրավերներ, բայց երբ մտնում ենք մարդկային անձնական դաշտ, բնականաբար, ունենում ենք խնդիրներ, իսկ անձնական վիրավորանքները երկար ժամանակ չեն մոռացվում: 

Կարող է շատ կարևոր պահի, երբ մեզ միասնականություն է պետք, այդ վիրավորանքները թույլ չտան միասին մի բռունցք դառնալ: 

Ամբողջ խնդիրը սա է. պետք է գիտակցել, խորապես հասկանալ, որ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն ամբողջովին հաղթահարված չեն, ավելին՝ գնալով նույնիսկ սաստկանում են, ավելանում են, իսկ մեզ միասնություն է պետք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ 2018թ. հեղափոխական շարժման ժամանակ սիրո և հանդուրժողականություն ասվածի մեջ խորը իմաստ էր դրված:

«Դե, եկեք այդ սերն ու հանդուրժողականությունը ցուցաբերենք»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Իսկ Կարեն Քոչարյանի խոսքով, սիրո և հանդուրժողականության մասին միայն խոսվեց: Իսկ թե ինչո՞ւ չստացվեց նոր էջ սկսել, նկատեց. 

«Կարծում եմ, որ ոչ մի կողմ չուզեց դա: Եթե ուզենային՝ կստացվեր: 

Պարզապես, գիտեք, մեզ մոտ ստացվեց այնպես, որ քաղաքական պայքարը ոչ թե Հայաստանն առողջացնելու ճանապարհի քաղաքական պայքար դարձավ, այլ կենաց-մահու պայքար, ինչն էլ բերեց այս վիճակին»:

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների՝ պատասխանատվության գիտակցմանը, նա շեշտեց. «Այդ գիտակցումը չի գալիս, որովհետև այն չկա: Որտեղի՞ց գա այդ դեպքում: Այդ գիտակցումը կգա նոր քաղաքական գործիչների տեսքով»:

Թևան Պողոսյանի խոսքով, յուրաքանչյուրն իր բաժին պարտականությունը պետք է ճիշտ ձևով կատարի՝ սկսելով հենց ինքն իրենից: 

«Անհնարին է հիմա հասկանալ, թե ով է եղել առաջինը, երկրորդը, երրորդը կամ ով առաջինը պիտակավորեց, ով հետո պատասխանեց: Ցանկացած կոնֆլիկտ կամ իրավիճակ զարգանում է աստիճանաբար:

 

Բայց պարզապես պետք է գիտակցել, որ հիմա պետք է կանգնել, իսկ «կա՛նգ առը»-ը նշանակում է, որ յուրաքանչյուրս մեզանից ենք սկսում: 

Երբ աշխարհը գիտակցում է, որ մենք միասնական ենք, որևէ մեկը չի մտածելու ոտնձգություն անելու մասին, որովհետև հասկանալու է, որ հարվածը հուժկու է լինելու»,-ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով առօրյայում միասնական լինելու անհրաժեշտության մասին, երբ չկա որևէ հանգամանք, որը կստիպի միասնական լինել:

«Միասնականությունը մեր անվտանգության բաղադրիչներից մեկն է, իսկ անվտանգությունը մեր առջև կանգնած խնդիրն է, մեր պետականության պահպանման և մեր պետության զարգացման խնդիրն է: 

Չէ՞ որ  ուզում ենք հզոր տնտեսություն ձևավորել, ասում ենք, որ տնտեսական հեղափոխությունը պետք է ներգրավող մոդել ունենա: 

Ո՞նց ենք ներգրավելու, եթե իրար ամեն օր պիտակ ենք կպցնում»,-ասաց Թ. Պողոսյանը: Կարեն Քոչարյանը նկատեց՝ այսօր կարծես մեկը մյուսին մեղադրում են ստեղծված իրավիճակի համար

 

«Բայց կարծում եմ՝ հիմա արդեն սխալ է մեղավորներ փնտրելը: 

Պետք է պարզապես զրոյական կետի գալ՝ արգելել նման երևույթներն ու արարքները բոլորին: Այսինքն, ինչը հնարավոր է արգելել իրավական առումով: 

Իսկ ինչը հնարավոր չէ, գոնե հասարակական ընդհանուր հայտարարի գալ այդ հարցի շուրջ ու կանոններին չենթարկվողներին համարել իզգոյ»,-նշեց քաղտեխնոլոգը:

 

Նրա դիտարկմամբ, զրոյական կետի գալն ընդամենը քաղաքական կամքի հարց է: 

«Եթե քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ու խաղացողները կամք դրսևորեն ու նստեն սեղանի շուրջ, խաղի կանոններ որոշեն ի շահ ոչ թե ինչ-որ անձի, ինչ-որ կուսակցության լիդերի, այլ՝ պետության, ուրեմն, հնարավոր է հասնել դրան: 

Եթե ոչ, ապա կյանքը նրանց կսրբի ու կտանի այնպես, ինչպես սրբեց ու տարավ մնացածին: Այս պահին չեմ տեսնում, որ ուզում են դրսևորել այդ կամքը»:

Թևան Պողոսյանի շեշտադրմամբ՝ իշխանությունը ցանկացած երկրում ունի ավելի մեծ պարտականություն, քան մնացածները: 

«Սա քաղաքագիտական աքսիոմ է: Բնականաբար, ապագային փոխանցող զարգացումը հենց այսօրվա գործող իշխանությունն է կատարում: 

Այնուամենայնիվ, պատասխանատվության մեծ ու փոքրի խնդիրը գալիս է այն հարցից, երբ յուրաքանչյուրն ինքն իրենից է սկսում:

Չի կարող իշխանությունը փոխվել, իսկ ընդդիմությունը՝ ոչ: Չի կարող իշխանությունը խնդիրը գիտակցել, վերցնել իր վրա, իսկ մնացածը փորձեն դրանից օգտվել:

 Սա էլ է անթույլատրելի»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել ԱլաուդինովըԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցըԾնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունն է, հայտնի է, թե ովքեր են կնքահայրն ու խաչեղբայրը (լուսանկարներ) «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րԵրևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները