Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մտավորականներն իրենց խոսքով պետք է համախմբեն մեր հասարակությանը»

ИНТЕРВЬЮ

«Փաստի» զրուցակիցն է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

Եթե փորձես ինչ-որ լուրջ համերգ կազմակերպել, բնական է՝ կտուժես

Մշակույթի գործիչների պահանջները պետք է միշտ էլ բարձր լինեն: Դրա վրա հենվելով ասում են, որ հիմա մշակույթում անկում է: Ինչոր գործողություններ կատարվում են: Թատրոններն աշխատում են, ներկայացումներ կան, որոնց 90 տոկոսն, իմ կարծիքով, ցածրորակ են, բայց կան այնպիսինները, որոնք արժեքավոր են: Չնայած օպերան վերջերս անընդհատ խառնաշփոթի մեջ է, ինչ-որ ներկայացումներ բեմադրվում են: 

Չէի ասի, որ համաշխարհային մակարդակի ինչ-որ բան են անում, բայց մեր ռեսուրսներին համապատասխան է, այդքան էլ վատ չէ: Մեծ գումարներ չունենք: 

Ե՛վ օպերան, և՛ բալետը, և՛ թատրոնը բնորոշ են հարուստ երկրներին: Մեզ թվում է, որ այնքան հարուստ երկիր ենք, որ ամեն ինչ կարող ենք ունենալ, բայց այդպես չէ: Պետք է լավ արտիստների, ռեժիսորների վարձես, չես կարող նրանց «ազնիվ խոսքով» կանչել և ասել՝ այսինչ բանն արա:

 

Համերգային գործունեության մասին. դրսից Հայաստան են հրավիրում այն արտիստներին, որոնք կոմերցիոն տեսանկյունից արդարացնում են իրենց: 

Շահագրգռված են, որ տոմսը վաճառեն, եկամուտ ունենան, քան թե ինչ-որ որակյալ բան կազմակերպեն: Մեր տեղական ռեսուրսները շատ քիչ են: 

Տեղացի երգիչների հիմնական մասը, բայց միանշանակ ոչ բոլորը, խնջույքահարսանիքային ծրագրերով արտիստներ են: Եթե փորձես ինչ-որ լուրջ, հետաքրքիր համերգ կազմակերպել, բնական է՝ անպայման կտուժես, քանի որ պետք է տոմս վաճառես, այն պետք է թանկ լինի, որ ծախսերդ կարողանաս հոգալ: 

Այնպես որ, պետք է մտածենք երկիրը կայունացնելու և հարստացնելու մասին, քանի որ այդ դեպքում կկարողանանք խոսել արտիստների լավ վարձատրության, որակյալ համերգների մասին, իսկ հիմա այդ ռեսուրսները չունենք: Տաղանդավոր ստեղծագործողները շատ են, բայց նրանցից շատերն իրենց ուղին գտնում են արտասահմանում:

 

Չպետք է թույլ տանք այլանդակությունը հրամցնել հասարակությանը

Լրատվամիջոցների հետ կապված՝ Ազգային ժողովն օրենքներում լուրջ փոփոխություններ պետք է անի: 

Ունենանք օրենքներ հեռուստատեսության, ռադիոյի և մամուլի մասին: 

Մարդիկ պետք է պաշտպանված լինեն կեղծիք և հերյուրանք տարածող աղբյուրներից: 

Եթե ինչ-որ մեկը նման բան է անում, ապա պետք է պատժվի: 

Իսկ դա պետք է անի միայն օրենքը: Եթե օրենքը լավն է, ապա այն կարող է կարգավորել բոլոր հարցերը, ինչպես կայացած երկրներում: Մեզ մոտ տարօրինակ բան է կատարվում. ցանկացած հեռուստաընկերություն կամ էլ տեղից վեր կացած մեկը կարող է ցանկացած մարդու անպատվել, հայհոյել, և ամեն ինչ անցնի, գնա, բայց դա ճիշտ չէ: 

Ամեն մեկն իր խոսքի համար պետք է պատասխան տա: Մեզ մոտ դա չի ստացվում, որովհետև մեր օրենքը շատ թույլ է: 

Նույն օրենքը նաև լրատվամիջոցների աշխատակիցներին պետք է պաշտպանի: Եթե լրագրողը նյութ է գրում, որն ամբողջությամբ փաստարկված է, նրան ոչ ոք ոչինչ ասել չի կարող, նա ճշմարտությունն է ներկայացրել: 

Մեր ԱԺ-ն շատ աշխատելու տեղ ունի, և սա առաջնային խնդիրներից մեկն է: 

Ինձ երբեմն թվում է, որ հեռուստատեսությունը բամբասանքների և այլանդակությունների միջոց է դարձել: 

Հիմա համացանցը շատերին է հնարավորություն տալիս դիտելու այն, ինչ իրենք ցանկանում են, բայց այդպես չպետք է լինի: 

Հատկապես պետականորեն լիցենզավորված լրատվամիջոցները մեծ պատասխանատվություն պետք է կրեն իրենց ցանկացած խոսքի համար: 

 

Չպետք է թույլ տանք այլանդակությունը հրամցնել հասարակությանը: Իհարկե, սրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: 

Ուզում ենք անմիջապես ունենալ երկիր, որը նման կլինի Ճապոնիային, Գերմանիային, Անգլիային, բայց դրան պետք է հասնել: 

Պետք է կրթենք մի սերունդ, որն ազատված կլինի բոլոր պայմանականություններից, կունենա արժանապատվություն, կիմանա, որ իր երկրին պետք է ծառայել լավ իմաստով և ոչ թե ամեն տեսակի հիմարություն անել և փողը լցնել գրպանները:

Պետք է պատասխանատու լինենք մեր երկրի և ինքներս մեր առջև: 

Պետք է օրենքները պաշտպանենք, օրենքներն էլ՝ մեզ: Այս հարցում օգնելու է կրթությունը: Ցանկացած պետության համար վատ կրթությունը կործանում է:

Աշխարհի զարգացած և հարուստ երկրներից մեկն ունի ընդամենը յոթ նախարարություն

Մշակույթի նախարարությունը պետք է մեծ գումարներ ծախսի և մեծ նախագծեր իրականացնի: 

Իսկ հակառակ դեպքում՝ կարող է նախարարությունն էլ չլինել, այլ մի ենթակառույց: Հայաստանի նման փոքր երկրի համար նախարարությունները շատ են: 

Աշխարհի զարգացած և հարուստ երկրներից մեկն ունի յոթ նախարարություն: 

Դրանք ունեն ենթակառույցներ, որոնք կազմակերպում են նրանց աշխատանքը:

Պարտադիր չէ ունենալ 300400 հոգանոց աշխատակազմ, որպեսզի արվեստը տեղից շարժեն: 

Ընկնում ենք կառույցների հետևից, բայց պետք է բովանդակությունը հասկանանք: 

Ասում են, որ չունենանք մշակույթի նախարարություն, ուրեմն մեր մշակույթը կմահանա: 

Դա զազրախոսություն է և կապ չունի իրականության հետ:

Հասարակությունը շատ զգայուն է

Մտավորականը պետք է լինի արդարության կողքին: 

Եթե դա չի անում, ուրեմն մտավորական չէ: Նա իր աշխատանքով մասնակցում է երկիրը կառուցելու գործին: Նրանք պետք է միշտ լինեն հասարակության կողքին, իսկ հասարակությունը շատ բազմաշերտ է: 

Պետք է շատ համբերատար լինել, հանդուրժող ու հասկացող, բայց ոչ հանցավորների հանդեպ: 

Պետք է թացը չորից տարբերենք, իսկ հանցավորներով թող զբաղվեն այն հիմնարկները, որոնք կոչված են դա անելու: 

Մտավորականներն իրենց խոսքով պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մեր հասարակությունը միաբանվի, ավելի կազմակերպված, կառուցողական ու նվիրված դառնա: 

Մտավորականները դա պետք է ցույց տան իրենց վարքով ու գործունեությամբ: 

Հասարակությունը շատ զգայուն է, նա անմիջապես հասկանում է, թե ով ով է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ