Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մախորկա. այն ամենևին էլ ռուսական ծագում չունի

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեզանից շատերը լսել են «մախորկա» բառը հատկապես Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմների մասին պատմող հին կինոնկարներից, ավել ի ավագները նաև տեսել են այն: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ մախորկան ոչ թե սովորական ծխախոտ է, այլ բույսի ուրիշ տեսակ: 

Ծխախոտը (Nicotiana) մորմազգիների ընտանիքի խոտանման բույսերի ցեղ է։ Կա ծխախոտի 60-ից ավելի տեսակ, բայց մշակովի է 2 տեսակը՝ գլանակայինը (Nicotiana Tabacum) և մախորկան (Nicotiana Rustica)։ Հարավային Ամերիկայում մախորկան կոչվում է «մապաչո», և այդ բառով անվանում են նաև մախորկա պարունակող առանց ֆիլտրի ծխախոտը: 

Շատերը մախորկան համարում են ռուսական: Իրականում մախորկայի հայրենիքը Հարավային Ամերիկայի հյուսիսային մասն է։ 16-րդ դարում մախորկան ծխախոտի հետ մեկտեղ մտել է եվրոպական մայրցամաք: 

Նոր աշխարհ տեղափոխված ներգաղթյալները, որոնք զբաղվում էին ծխախոտային արտադրանքների արտադրությամբ, չէին բաժանում ծխախոտը և մախորկան, և դրանք ընկալում էին որպես նույն բույսի տարբեր տեսակներ:

 

Երկար ժամանակ մախորկան քիչ եկամուտ ունեցող մարդկանց համար փոխարինում էր ծխախոտին, քանի որ դրա գինը զգալիորեն ցածր էր ծխախոտի գնից: 

Հենց դա էլ որոշիչ էր եղել բնակչության մեծամասնության շրջանում դրա տարածվածության համար: 18-րդ դարի սկզբին, Պետրոս Մեծի թեթև ձեռքով, մախորկան տարածվել է ամբողջ Ռուսաստանում: 

Պետրոս Մեծին իրավամբ կարելի է համարել Ռուսաստանի բոլոր «ծխողների հայր»: 

Նրա ժամանակաշրջանում մախորկան հենց այն արտադրանքն էր, որն անխտիր ծխում էին բոլորը՝ սովորական գյուղացուց և բանվորից մինչև ազնվազարմ իշխաններ: 

Այն ժամանակ վաճառքում կար մախորկայի մոտ 15 տեսակ՝ և՛ քթախոտ, և՛ ծխելու մախորկա, և՛ այլ տեսակներ: 

Նման բազմազանությունը հնարավորություն էր տալիս բավարարել սպառողներին ըստ դրամապանակների պարունակության: 20-րդ դարի սկզբի Ռուսաստանում մախորկան գործնականում դուրս էր մղել ծխախոտը շուկայից, և դա հիմնականում պայմանավորված էր նրա ցածր գնով: 

Մախորկայի տարածմամբ հայտնվել էր ծխելու նոր ձևը՝ փաթաթովի գլանակը: Դա մի ամբողջ ծես էր՝ պետք էր բարակ թղթից կտորներ պատրաստել, լցնել մախորկան և փաթաթել այնպես, որ ծխելիս չքանդվի: 

Այնուամենայնիվ, մախորկայի մեծ մասսայականությունը և տարածվածությունը դաժան կատակ են խաղացել նրա հետ, ինչի արդյունքում այն իր տեղը զիջել է ծխախոտին: 

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մախորկա արտադրողները, օգտագործելով պետության կողմից արտադրանքի որակի հսկման համակարգի գրեթե լիակատար բացակայությունը, սկսել են վաճառվող արտադրանքին ավելացնել ոչ միայն բույսի տերևները, այլ նաև ցողունը, որը կոչվում էր «բադիլե»: 

Դա արվում էր արտադրանքի ինքնարժեքը իջեցնելու նպատակով: 

Սկզբից արտադրանքին ցողունների մի փոքրիկ տոկոս էին ավելացնում, բայց անընդհատ այդ տոկոսը ավելացնելով՝ ժամանակի ընթացքում ստացվում էր, որ բադիլան գրեթե ամբողջությամբ փոխարինում էր բույսի տերևներին: 

Այս տեսակի արտադրանքի դրական կողմերից կարելի է համարել միայն այն, որ բադիլան շատ ավելի քիչ նիկոտին է պարունակում: 

Այնուամենայնիվ, սպառողների համար դա նշանակում էր որակի կորուստ: 

Արդյունքում, ծխախոտը կարողացավ նախ՝ շուկայում նեղել, այնուհետև ամբողջովին դուրս մղել մախորկային: 

Չնայած այդ ամենին՝ հետագայում մախորկան ևս երկու անգամ ժամանակավորապես ասպարեզ է վերադարձել: 

Այդ ժամանակահատվածները համընկնում են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների հետ, երբ պահանջվում էր էժան «ծխախոտ»: Վերջում նշենք, որ Հայաստանում մախորկա սկսել են մշակել 17րդ դարի վերջերից, սակայն այն մշակությունից հանվել է 1920 թվականից։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար)