Իրաքում բողոքի ցույցեր են․ կա 28 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաղդադում եւ Իրաքի հարավում շարունակվում են ցույցերի մասնակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումները։ AFP-ը հայտնում է 28 զոհերի մասին։ Չնայած պարեկային ժամին, արցունքաբեր գազին եւ կրակոցներին՝ ցուցարարները շարունակում են հավաքվել , որպեսզի իրենց ցասումն արտահայտեն կոռուպցիայի եւ գործազրկության դեմ։
Մթնշաղի հետ Բաղդադում նավթային արդյունաբերության նախարարության մոտ մեծ թվով մարդիկ են հավաքվել, որպեսզի անցնեն մայրաքաղաքի Տահրիր հրապարակ։
Ցուցարարները տանում են իրաքյան եռագույնը, այն դեպքում, երբ մյուսները թափահարում են Մուհամմեդ առաքյալի թոռ եւ շիաական իսլամում հարգված Հուսեյնի անունով դրոշներ։
Եռօրյա ցույցերի հետեւանքով զոհվել է 28 մարդ, որոնց թվում ոստիկանության երկու աշխատակից, ավելի քան 1000 մարդ վնասվածքներ է ստացել։
Սպանվածների ավելի քան կեսը հարավային Նասիրիա քաղաքից է։ Այնտեղ միայն հինգշաբթի վեց հոգի գնդակահարվել եւ 10-ը վիրավորվել են։
Ամարայում նույնպես լուրջ բախումներ են տեղի ունեցել՝ հինգշաբթի զոհվել է չորս ցուցարար։
Նույն օրն, ավելի ուշ երկու ցուցարարներ եւ ոստիկանության աշխատակիցը սպանվել են Դիվանիում, Բաղդադից 150 կմ հարավ, որի հետեւանքով պարեկային ժամ է հայտարարվել։