Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրո... ՎԻԴԵՈ
Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 06.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները» Ամերիկյան ինդեքսներն աճել են Աբեղյանի անվան ինստիտուտը Հայոց լեզվի և գրականության ծրագրերն անընդունելի է համարում մեթոդական և թեմատիկ առումով Մի քանի ժամով կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ գյուղի գազամատակարարումը Ո՞վ է Արոնյանի նոր ընկերուհին․ բուռն քննարկումներ Ֆեյսբուքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 9-ով Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5267 նոր դեպք Երևան-Մոսկվա առաջիկա չվերթները Լուկաշենկոն Մինսկ կհրավիրի Ուկրաինայի և Ռուսաստանի գլխավոր դատախազներին Հիմա ինչ-որ կառուցում, ստեղծում ենք, դա պետք է լինի նոր Հայաստանը. Փաշինյան «Կարծես սարսափելի երազ լիներ». նոր կադրեր Բեյրութում պայթյունի ժամանակ տեղի ունեցած հարսանեկան նկարահանումից. Տեսանյութ Արցախի «Արդարություն» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում կրթական ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ Հորոսկոպի 3 նշաններ, ում ամռան վերջին ճակատագրական իրադարձություններ են սպասվում Եկող մեկ ամսվա ընթացքում Հայաստանի «ժողովրդի» իշխանությունը պլանավորում է ԲՀԿ առաջնորդը կանգնած է ոչ միայն հայաստանաբնակ մեր հայրենակիցների, այլև համայն հայության կողքին

Բենքսիի՝ Բրիտանիայի խորհրդարանը ծաղրող նկարը աճուրդում վաճառվել է ռեկորդային 12 մլն դոլար գնով

Past.am

Բենքսիի, որը նկարում է փողոցներում, Միացյալ Թագավորության խորհրդարանը ծաղրող նկարը հինգշաբթի աճուրդում վաճառվել է ռեկորդային 9,9 մլն եվրո (12 մլն դոլար) գումարով։ Պատկառելի չափերի կտավը (4x2,5 մետր) վաճառվել է ժամանակակից արվեստի առարկաների սակարկությունների շրջանակում, որոնք Լոնդոնում կազմակերպում է Sotheby's-ը։ Կտավը բրիտանացի նկարչի՝ աճուրդում վաճառված ամենաթանկարժեք նկարը դարձավ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

 

Վերջին գինը, որը վճարվեց նկարի համար, հինգ անգամ գերազանցել է մեկնարկայինը։ Այն 1,5-2 մլն եվրո էր (1,9-2,5 մլն դոլար)։ Սակարկությունները տեւել են 13 րոպե։

 

Կտավը պատկերում է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը, բայց պատգամավորների փոխարեն աթոռներին, օթյակում եւ անգամ նախագահի աթոռին նստած են շիմպանզեներ եւ օրանգուտաններ։ Կապիկները եւ առնետները Բենքսիի արվեստի կարեւոր կերպարներն են, որը 2003 թվականին շիմպանզեի կերպարով պատկերեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին։

 

Հատկանշական է, որ նկարի անվանումը՝ Devolved Parliament, բառախաղ է։ Devolved տերմինը կարող է նշանակել դեգրադացիա եւ այլասերում, բայց devolved parliament բառակապակցությունը միանգամայն անվնաս իրավաբանական նշանակություն ունի։ Միացյալ Թագավորությունում այն կիրառվում է Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Ուելսի ինքնավար օրենսդիր ժողովների հանդեպ, որոնց Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատվիրակել է իր լիազորությունների մի մասը (այդ գործընթացը կոչվում է դեվոլյուցիա)։

 

website by Sargssyan