Մի խնդրանք ունեմ, մի՛ արեք նման բան, մի՛ տարածեք զոհվածի ֆեյսբուքյան էջը. Կարեն Հովհաննիսյան
ԲԼՈԳԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Շատ եմ խոսել այս թեմայով, բայց նորից կուզեմ անդրադառնալ: Երբ սահմանին զոհ ենք ունենում, իսկույն սկսում ենք այդ անուն ազգանունով ֆեյսբուքյան էջը փնտրել: Փնտրելը դեռ ոչինչ, սկսվում է այդ էջի լուսանկարների ակտիվ տարածում ցավակցական խոսքերով, բայց... Բայց, չեք էլ պատկերացնում , թե ինչ հիանալի միջավայր եք ստեղծում մեզ հարևան, բայց ոչ բարեկամ արնախումների համար, ովքեր այդ նկարների մեկնաբանություների դաշտում անցնում են վիրավորական, ահաբեկող քոմենթների: Այդ քոմենթները ոչ ոք չի կարող հեռացնել, քանի որ էջի տերը այլևս չկա: Մի խնդրանք ունեմ պարզապես, մի արեք նման բան, մի տարածեք զոհվածի ֆեյսբուքյան էջը, դրանով դուք վատություն եք անում , դրանով մարդկանց ցավն ավելի է խորանում... Երեկվա զոհի ֆեյսբուքյան էջի նկարների քոմենթներում այդ երեք տառանիները իրենց այնպես հարմարավետ էին զգում...