ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը. ի՞նչ է նա հայտար... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իմ ձախից նստածը կասկածյալ է նշանակել աջից նստածին, ձերբակալել հետեւինին, ու էս 1.5 տարի է մի քանի ճակատով գրոհում է մեջտեղինին. Աշոտյան ՈՒՂԻՂ. Ակցիա Վերաքննիչի բակում՝ ի աջակցություն Մութաֆյանի ու Օհանջանյանի 82 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահի հետ ԱՄՆ-ը դավաճանեց քրդերին եւ ստիպեց կռվել Թուրքիայի դեմ. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նի նոր օրհ­ներ­գի հա­մար հայ­տա­րար­ված մրցույ­թում հաղ­թող է ճա­նաչ­վել Արամ Խա­չատ­րյա­նի երաժշ­տու­թյու­նը Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք 424 մլն դրամ՝ Հա­յաս­տա­նում ան­տառ­նե­րի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թաց սկսե­լու հա­մար, բայց թե որ­տեղ ու ինչ են տնկե­լու՝ հստակ չէ. «Փաստ» «Շա­րու­նա­կե­լու ենք մնալ նույն մա­կար­դա­կի վրա». տնտե­սա­գետ. «Փաստ» Բողոքի ակցիա՝ վարչական դատարանի դիմաց. խուլ ու համրերը դեմ են նախկին տնօրենի վերադարձին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը. ի՞նչ է նա հայտարարագրել. «Փաստ» Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ» ՀՀ խորհրդարանն ընդունել է մի շարք օրենսդրական լրացումներ Ցոլակյանն իր նպատակին հասավ. «Փաստ» Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կան հանրությանն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին «Գ.Ծառուկյան» հիմնադրամն իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված այս տարվա վերջին ակցիան

Դադա՜ր առեք. Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները. Տավուշի թեմի առաջնորդի գրառումը

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին:

«Մեր Մուշեղը» խորագրով գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրել է.

«Սիրելիներ,

Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել... Մի պահ դադար առե՛ք... Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաեւ յուրաքանչյուրիս տուն եւ ընտանիք: Խնդրում եմ լռե՜ք, դադար առե՜ք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին: Մայր Հողն այսօր կրկին ճեղքվել է՝ Իր տաքուկ գրկում ընդունելու Իր որդուն... Երկինքը բացված է գրկելու Իր հերոս զավակին..

Մուշեղը՝ Տավուշեցի հինգերրորդ իմ զավակն է, այս անգամ Կողբ համայնքից, ում այսօր փառքով եւ պատվով, խոնարհ սրտով եւ աղոթքով պիտի հանձնենք հավիտենականությանը, ով իր կյանքը կնքեց իմ եւ ձեզ համար՝ իր արյունով ներկելով մեր հողը եւ մեր կյանքը: Գնաց խառնվելու մեր Հաղթանակած Հայրերի փաղանգին...

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները:

Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի եւ Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր, սիրելի Հայրենիքի ու Հավատքի պաշտպան...Պատի՜վը քեզ, իսկ քո չապրածի պատասխանատվությունը մեզ...

Խոնարհումով, արցունքով եւ աղոթքով

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)»:

website by Sargssyan